Հավաքագրված գումարը կուղղվի մեր մարտունակության բարձրացմանը.ԼՂՀ վարչապետ

Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադատռանալով Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին,  ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարեց.«Մենք ոչ թե օգնության կոչ ենք արել, այլ պատրաստակամություն ենք հայտնել օգնել մեր այն քաղաքացիներին, ովքեր  ցանկանում էին օգնել Արցախին:  Արդեն ապրիլի 2-ից  ես անդադար զանգեր էի ստանում: Մարդիկ, Ավրստալիայից մինչև ԱՄՆ,  զանգում ու հետաքրքրվում էին, թե ինչով կարող են օգնել: Ստեղծելով այս հաշվեհամարը՝ մենք փորձեցինք համակարգել այդ բոլոր օգնությունները, փորձեցինք խուսափել  քաոսից»: ԼՂՀ վարչապետի խոսքով՝ իրենք սկսեցին աշխատել  տրվող օգնությունների 3 ուղղություններով՝ պարենային, ոչ պարենային և դրամական.«Պետք է ասեմ, որ առաջին երկու օրերին ստանաում էինք շատ պարենային օգնություն, հաջորդ օրերին արդեն  կատարվեց գույքագրում: Կարող եմ ասել, որ ստացել ենք մոտ 1 մլրդ 200 մլն-ի նման օգնություն: Այն հիմանականում բաժանվել է բանակին, այս օրերին Արցախ եկած կամավորներին և տեղահանված բնակիչներին»: «Պարենային օգնությունը վերահսկում էր նաև Սննդի անվտանգության ն ծառաությունը, որպեսզի չլինեն որակի, պիտանելիության ժամկետի հետ կապված խնդիրներ: Մեր որոշմամբ՝ այդ հավաքագրված գումարը կուղղվի բանակի մարտունակության աստիճանի բարձրացանը: Հատկապես ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք առաջնահերթ կհամարի ԼՂՀ պաշտպանության բանակը: Նշենք, որ արդեն սկսվել է  որոշ սարքավորումների ձեռքբերումը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է  դրամական օգնությանը, Ա. Հարությունյանի խոսքով, այսօրվա դրությամբ հավաքվել է մոտ 4 մլրդ  դրամի օգնություն: Հնարավորության սահմաններում, ինչպես ասաց Ա. Հարությունյանը, կապահովվի թափանցիկությունը և կներկայացվեն հաշվետվություններ: «Պետք է հասկականք, որ թափանցիկության հետ կապված հարցը առնչվում է սպառազինության հետ, հետևաբար՝ ամբողջությամբ չի կարող ներկայացվել»,- ասաց նա:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am