Քլունին «The Washington Post»-ում աշխատելու հրավեր է ստացել

Ամերիկյան դերասան Ջորջ Կլունին ապագայում «The Washington Post»-ում աշխատելու հրավեր ստացավ հեղինակավոր պարբերականի խմբագիր Դեյվիդ Իգնատիուսի կողմից Երևանում:  «Ընդդեմ ցեղասպանության հանց ագործության» գլոբալ ֆորումին, որի առանցքում ցեղասպանությունների ու փախստականների հարցերն են դրված,իոլիվուդի ու բարոյականության, ֆիլմերում ցեղասպանության թեմայի արծարծման ու ինչպես նաև կինոլսարանի` բռնության հանդեպ քիչ զգայուն լինելու մասին հարցի առնչությամբ արտահայտած իր մտքերով Քլունին գրավեց հեղինակավոր խմբագրին: «Շնորհակալություն Ջորջ, եթե դադարեք դերասան լինելուց, եկեք «The Washington Post», ես Ձեզ կընդունեմ որպես լրագրող»,-ասաց Դեյվիդ Իգնատիուսը: «Ես կարող եմ փաստել, որ 24-ժամյա լրատվության ցիկլը ոչ զգայուն լսարան է ձևավորում, որովհետև այդ նորությունները դառնում են սովորական: Երբ լսում ես 1 միլիոն փախստականի մասին, դա պարզապես թիվ է, իսկ ավելի արդյունավետ է, երբ մի փոքր տղայի ափի մոտ են գտնում, ով մահացել է ու ալիքները նրան ափ են քշել: Այդ դեպքում մարդիկ ժամանակ են գտնում, կենտրոնանում այդ թեմայի վրա, հետո հասկանում են, որ ՄԱԿ-ը բավական աշխատանք չի կատարել փախստակնների հարցով: Դա ահավոր է, թե մենք ինչպես ենք արձագանքում փախստականների ճգնաժամին»,- ասաց Քլունին: Նրա դիտարկմամբ` մարդիկ կորցնում են մարդասիրության տեսլականը, երբ ճգնաժամերի մասին տեղեկանում են հսկայական թվերի տեսքով: «Երեք օր առաջ ասացին, որ 500 մարդ է մահացել նավի խորտակումից, դրանից հետո ալիքը փոխում ես, անցնում այլ նորությունների: Մենք պետք է փոխենք նորությունների, ֆիլմերի ազդեցությունը: Մենք պետք է խոսենք մի մարդու մասին, ով փորձել է մի քանի մարդու կյանք փրկել` վտանգելով իր կյանքը: Պետք է խոսել ոչ թե թվերի մասին, այլ կոնկրետ դեպքի մասին, կոնկրետ պատմության մասին, քանի որ երբ մենք նայում ենք մարդու աչքերին, իրավիճակը փոխվում է»,- անկեղծացավ դերասանը: Քլունին նշեց, որ իր հոր շնորհիվ հանգանք է տածում նորություններ հեռարձակողների հանդեպ և հետևում է նրանց աշխատանքին, բայց ցավում է, որ,  օրինակ,  CNN-ը ցուցադրում է դատարկ ամբիոն` սպասելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքին, բայց այդ ժամանակահատվածը չի օգտագործում անդրադառնալու մի ընտանիքի մասին, որը փորձում է դուրս պրծնել Հալեպից:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am