Հիմա ո՞վ պիտի պատասխան տա 1.5 տարվա անիմաստ կորստի ու երկրին հասցված վնասների համար․

«168 ժամը» գրում է. «Երկար մանևրելուց հետո, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը որոշեց բացեիբաց հայտարարել, որ Ամուլսարի ճանապարհները պետք է բացվեն։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ վերջը դա էր լինելու։ Այլ հարց, որ հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները, կարծես, պատրաստ չեն դրան ու շարունակում են շրջափակված պահել Ամուլսար տանող ճանապարհները։

«Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը` ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որ այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,-ի պատասխան հանքի ճանապարհները բացելու վարչապետի կոչի` հայտարարեցին ջերմուկցիները։

Ահա այսպես։ Հիմա ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը։ Այն կառավարությունը, որը հայտնվել է իր հյուսած ծուղակում ու այժմ փորձում է այնտեղից դուրս գալ, բայց դա այլևս հեշտ չէ։ Մեկուկես տարի մարդկանց տրամադրել են, որ հանքը չի շահագործվելու, իսկ հիմա հանկարծ որոշել են, որ չէ՛, ճանապարհները պետք է բացվեն։ Խնդիրն այն չէ, ճանապարհները բացելը և հանքը շահագործելու հնարավորություններ տալը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ էին ժամանակին մարդկանց թյուրիմացության մեջ գցում։

Ամեն ինչ, անշուշտ, այլ կերպ կլիներ, եթե կառավարությունն իր տեղում լիներ։ Մեկուկես տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ Ամուլսարի ծրագրի արգելափակումը լուրջ խնդիր է դառնալու երկրի համար։ Որ այն կասեցնելու կամ արգելելու բավարար հիմքեր չկան։ Ու չնայած դա կառավարությունում շատ լավ գիտեին, այնուհանդերձ ժամանակին անթաքույց խրախուսում էին այն ամենը, ինչ կատարվում էր Ամուլսարի շուրջ։

Մեկուկես տարի կառավարությունը ոչինչ չարեց հանք տանող ճանապարհները բացելու համար։ Ոչինչ չարեց ոչ թե նրա համար, որ հանքի շահագործումը բնապահպանական ռիսկեր էր պարունակում, այլ այն պատճառով, որ այդպես էր պահանջում իշխանության շահը։ Հասարակության շրջանում հեղափոխական էյֆորիան բարձր պահելու խնդիր կար։ Իսկ Ամուլսարը դրա համար վատ միջոց չէր։ Ու ոչինչ, որ դրանից տուժում էր երկիրը։

Միայն հիմա է վարչապետը հիշել, որ Ամուլսարի ճանապարհների փակ լինելը «լրջագույն պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի» համար։ Որ շահագործում թույլ չտալը կարող է միջազգայնորեն խտրականության խնդիր առաջացնել` հաշվի առնելով, որ Հայաստանում կան այլ հանքեր։ Ասենք` Թեղուտը կամ Զանգեզուրը։ Միայն հիմա է վարչապետը հիշել, որ Ամուլսարի հետ կապված կան տնտեսական և անվտանգության խնդիրներ։ Այնպիսի տպավորություն է, որ նախկինում այդ խնդիրներ չկային և նոր առաջացան։

Պարզ է, որ այդպես չէ։ Այդ ռիսկերը միշտ էլ եղել են ու կան։ Այսուհետ ևս լինելու են։ Ու եթե միայն հիմա է կառավարությունը դա գլխի ընկել, ապա շատ վատ է։ Վաղուց էր պետք այդ մասին մտածել։ Թե չէ բանը բանից անցել է` նոր կառավարությունը հիշել է Ամուլսարի ծրագրի դադարեցման հնարավոր տնտեսական հետևանքների ու վնասների մասին։

Խնդիրն այն գումարը չէ, որն անիմաստ ծախսվեց բնապահպանական փորձաքննություն անցկացնելու վրա։ Խնդիրն առաջին հերթին՝ ժամանակի անտեղի կորստի, երկրի տնտեսությանն ու ներդրումային հեղինակությանը հասցված վնասների մասին է։

Երբ ի սկզբանե էլ հայտնի էին այն բոլոր ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ Ամուլսարի ծրագրի շրջափակման հետևանքով, ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը, և այն ի՞նչ տվեց մեզ։ Ո՞ւմ էր սա ձեռնտու։ Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե իր անպատասխանատու պահվածքի հետևանքով ինչպիսի վնասներ է հասցրել Հայաստանի տնտեսությանը ու դեռ հասցնելու է` անկախ նրանից՝ կշահագործվի՞ Ամուլսարը, թե՞ ոչ։

Այսօր արդեն ըստ էության որևէ նշանակություն չունի, որ վարչապետը կոչ է անում բացել հանք տանող ճանապարհները։ Գնացքը վաղուց գնացել է, և էական չէ` ծրագիրը կվերսկսվի՞, թե՞ ոչ։ Միևնույն է, այն արդեն թողել է իր բացասական ազդեցությունը։ Ու դեռ մեծ հարց է, թե ինչքան ժամանակ պետք կլինի երկրի ներդրումային հեղինակությունը վերականգնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1044 անգամ
Լրահոս
Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում Թրամփի կողմից արվող մանևրը՝ իր հետագա անելիքների հարցում «առավելագույն ճկունություն» ապահովելու նպատակով է․ Խաչիկյան Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները․ իրանագետ Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Երևանում ամուսինները հարվածել էին 20-ամյա աղջկան, ապա նրան դուրս նետել պատուհանից Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am