Անցյալի մասին հիշողության հետ միասին անհրաժեշտ է մտածել նաեւ ապագայի մասին.Ռուբեն Վարդանյան
Aurora Dialogues քննարկումների ժամանակ ձեռներեց ու «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հայտարարեց,որ «100 կյանք» նախաձեռնությունն արտացոլում է 100-ամյա վաղեմության իրադարձություն, որը սակայն կարեւոր է ժամանակակից համատեքստում: Տվյալ միջոցառման կազմակերպումը սկզբում անիրատեսական էր թվում, իսկ այսօր այն արդեն իրողություն է: Անցյալի մասին հիշողության հետ միասին անհրաժեշտ է մտածել նաեւ ապագայի մասին, կառուցել ապագան: Մենք հույս ունենք, որ երկխոսությունը թույլ կտա ուղիղ ու անկեղծ խոսել այն մասին, ինչ կատարվում է հիմա, նշեց Վարդանյանը: Aurora Prize մրցանակաբաշխությունը հիմնվել է, որպեսզի Հայոց ցեղասպանության բոլոր վերապրածների անունից շնորհակալություն ասի նրանց փրկիչներին: Հարյուրամյակ առաջ նրանց դրսեւորած քաջության հիշատակին մրցանակը հանձնվելու է ժամանակակից հերոսներին, որոնք զոհաբերում են իրենց հանուն ուրիշների փրկության:
