Ցեղասպանություն է, այլ տարբերակ չկա . Ջորջ Քլունի
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հոլիվուդյան կինոդերասան, «Ավրորա» մարդասիրական մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին հայտարարեց.«Ես մեծացել եմ մի ժամանակահատվածում, երբ 60-70-ական թթ. լուրջ զարգացումներ էին տեղի ունենում ԱՄՆ-ում՝ քաղաքացիական իրավունքների, կանանց իրավունքների շարժման առումով: Եթե դուք իմ տարիքի մարդ եք, դուք պատասխանատվություն եք կրում ներգարվված լինելու: Դու պարզապես շուռ չես գալիս ու հեռանում այդ վայրից: Երբ հայտնի մարդ ես, տեսախցիկները հետևում են քեզ: Որոշեցի, որ այդ տեսախցիկները պետք է հետևեն ինձ, որպեսզի Ցեղասպանություն տեսած մարդկանց ձայնը լսելի դառնա, որպեսզի կարողանամ ընդլայնել մարդկանց, ՀԿ-ների աշխատանքը, լրագրողների աշխատանքը, որոնք կարևոր գործ են անում այս հարցը լուսաբանելու համար:Որքան խորանում ես Ցեղասպանության թեմայի մեջ, այդքան շատ ժամանակ պետք է նվիրես ու օրինակ բերեց իր փորձից»:«Ես վկայություն եմ տվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ «Ցեղասպանություն» բառի հետ կապված: Դու օգտագործում ես «Ցեղասպանություն» բառը, ինչը ստիպում է, որ ՄԱԿ-ը գործի համաձայն օրենքի: Երկար ու դժվար պայքար է եղել՝ կոչելու այն, ինչ իրականում կա: Այս ամենը բարդ է, որովհետև ապրում ենք բարդ աշխարհում, բայց կարծում եմ, որ ամենակարևոր գործոնը, որին մենք անընդհատ անդրադառնում ենք՝ այն է, որ չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Եթե ինչ-որ մեկը փորձում է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղ, մշակույթ, դու չես կարող վերադարձնել և դա Ցեղասպանություն է, այլ տարբերակ չկա»,-հավելեց նա:
