Հայտնի դարձավ այն «գինը», կամ դրա մի մասը, որ ռուսական կողմը վճարեց ապրիլի 13-ին

«Հայկական ժամանակ»-ը «ԵՏՄ նիստն ու նոտան» ենթավերնագրի ներքո գրում է. «Հայտնի դարձավ այն «գինը», կամ դրա մի մասը, որ ռուսական կողմը վճարեց ապրիլի 13-ին Մոսկվայում ԵՏՄ նիստին ՀՀ մասնակցության դիմաց: Սերգեյ Լավրովի Երևան ժամանելու օրը ՌԴ ԱԳՆ-ն ԼՂ հակամարտությանը նվիրված մեկնաբանություն հրապարակեց: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում ռուսաստանյան կողմը հստակ ելնում է այն բանից, որ 1994թ. Հրադադարի մասին համաձայնագիրը, ինչպես նաև որպես լրացում ընդունած 1995թ. Ղարաբաղյան հակամարտության հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը անժամկետ բնույթ են կրում և շարունակում են հակամարտության գոտում հրադադարի հիմք հանդիսանալ: Դասկզբունքային դիրքորոշում է, որը լիովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ընդհանուր մոտեցմանը և ներկայացվել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտականներկայացուցչության նոտայում, որը ընթացիկ տարվա ապրիլի 12-ին փոխանցվել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը»,- նշված է մեկնաբանության մեջ: Կցված է նաև համապատասխան փաստաթուղթը ՝ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության պաշտոնական նոտան: Սա աննախադեպ փաստաթուղթ է, ԼՂ հակամարտության ողջ պատմության ընթացքում միակը, որ հասցեական ուղղված է Ադրբեջանին և փաստացի արձանագրումն է այն բանի, որ Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմը: Թերթը գրում է, որ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցը հարթ չանցավ: Սերժ Սարգսյանը բավական կոշտ հայտարարություններ արեց ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ այն աստիճան, որ ռուսական կողմը դրանք խմբագրած տեղադրեց կառավարության կայքում: Ըստ որոշ գնահատականների Սարգսյանն ակնարկեց, որ ՀՀ-ն ՌԴ-ից ակնկալում է պատերազմական գործողություններ սկսելու համար Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություն, ինչպես նաև՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի դադարեցման ուղղությամբ գործնական քայլեր: Սպասվում էր, որ ԵՏՄ նիստին ՀՀ-ի մասնակցել, չմասնակցելը կախված կլինի նրանից, թե Կրեմլը ինչպես կարձագանքի այս ակնկալիքներին: Հիմա արդեն պարզ է, որ ՌԴ-ն ընտրել է դրանցից մեկը բավարարելու հնարավոր ամենաանաղմուկ ճանապարհը՝ պաշտոնական նոտա ԵԱՀԿ-ի «պատերի մեջ», որ փաստորեն հղվել է ԵՏՄ նիստի նախորդ օրը: Թերթը հավելում է, թե մինչև վերջին պահը ՀՀ կառավարությունը չէր հաստատում վարչապետի մասնակցությունը Մոսկվայի նիստին: Նոտայի մասին հայտարարվեց Լավրովի երևանյան այցի շրջանակներում, ինչը թերևս նույնպես հայկական կողմի պահանջն էր: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am