Ահավոր է այն, թե ինչպես ենք մենք այսօր արձագանքում փախստականների ճգնաժամին. Ջ. Քլունի
Այսօրվա հեռուստատեսությունը ձեւավորում է ապազգայուն լսարան: Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ ասել հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին՝ նշելով, որ սրա պատճառը գլոբալ խնդիրների ոչ ճիշտ լուսաբանումն է: «24-ժամյա նորությունների ցիկլը, որն այսօր կա, ապազգայուն լսարան է ձեւավորում: Երբ լսում ես 6 մլն փախստական, դա դառնում է պարզապես թվերի խնդիր: Ավելի արդյունավետ է, երբ փոքրիկ տղայի պատկեր ես ներկայացնում, որը մահացել է, եւ նրան ալքիներն ափ են շպրտել, դա արդեն առանցքային հարց է դառնում»: Քլունիի խոսքով՝ ահավոր է այն, թե ինչպես ենք մենք այսօր արձագանքում փախստականների ճգնաժամին: «Մենք մեր մարդասիրական տեսլականը կորցնում ենք, երբ հսկայական թվերով պատմություններ են մեզ ներկայացում: Պետք է խոսենք ոչ թե մեծ թվերի, այլ կոնկրետ մի մարդու պատմության մասին, որովհետեւ երբ նայում ես այդ մարդու աչքերին, ամեն ինչ փոխվում է: Կինոարտադրությունն այլ աշխատանք պետք է կատարի այդ ուղղությամբ: CNN-ը միացնում ես, տեսնում ես՝ դատարկ ամբիոն, սպասում են, որ Դոնալդ Թրամփը խոսի: Ինչու չեն կարող այդ ժամանակը օգտագործել՝ կենտրոնանալու մի ընտանիքի վրա, որը պայքարում է, որ դուրս պրծնի Հալեպից: Չէ որ նրանք պարզապես չեն հեռանում, նրանք հեռանում են, որ փրկեն իրենց կյանքը»,- ասել է Քլունին: Դերասանը հույս է հայտնել, որ հեռուստատեսությունը, լրատվությունն ընդհանրապես այսուհետեւ կկենտրոնանա ավելի գլոբալ թեմաների վրա, քան ընտրությունները:
