Սերժ Սարգսյանն իր հիացմունք է հայտնել «Ավրորա» մրցանակի հավակնորդներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիացմունք է հայտնել «Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդներին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդը երախտագիտության ուղերձ հղեց ամբողջ աշխարհին: Մեկնարկեցին «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Ձեր բոլոր պատմություններն էլ շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող: Շնորհակալ եմ նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրիգորյանին, Նուբար Աբեյանին և Ռուբեն Վարդանյանին, մրցանակաբաշխության հիմնադիրներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչմանը: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և մաղթում, որ գալիք սերունդներին միայն գրքերը պատմեն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը :
