Հայաստանը լինելու է ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը. Սերժ Սարգսյան

Հայաստանը լինելու է ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի մեկնարկին բացման խոսքում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «2015թ. մի հանգրվան էր, երբ մենք վերաիմաստավորել ենք մեր ժողովրդի գոյության իրավունքի և պատմական արդարությանն ուղղված 100-ամյա պայքարը: Մենք աշխարհին ուղղված երախտագիտության և վերածննդի ուղերձներ ենք ուղարկել, ասել ենք, որ Հայաստանը լինելու է այդ հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը: Ցեղասպանության  անթույլատրելիության մասին պետք է գիտակցում ապահովել՝ նման հանցագործությունից խուսափելու համար»,- ասաց ՀՀ Նախագահը:

ՀՀ Նախագահի խոսքով՝ ներկայի աշխարհի տրամաբանությունը թույլ է տալիս ասելու, որ որևէ մեկն իրեն ապահովագրված չի կարող զգալ այն սարսափներից, որ ապրել են հայերը 20-րդ դարում, որ ապրում են մարդիկ 21-րդ դարում: «Ցեղասպանությունը պետք է ընկալվի ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրա կանխարգելումը՝ ողջ մարդկության պատասխանատվություն»,-ասաց Սերժ Սարգսյանը: Նախագահ Սարգսյանը հավելեց, որ մեկ տարի առաջ Ցեղասպոնւթյան 100-րդ տարելիցի նախօրեին պատիվ է ունեցել ազդարարելու հասարական-քաղաքական այս ֆորումի աշխատանքների մեկնարկը՝ հավատալով դրա առաքելությանն ու հաջողությանը: «Իսկ այդ առաքելությունն էր վեր հանել ցեղասպանությունների կանխարգելման հիմնական խնդիրները, մշակել դրանց լուծման ուղիները, համախմբել մարդկության ներուժը, 21-րդ դարում մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ հաղթանակ տանելու նպատակով: Ես կարող եմ ասել,  որ այն հաջողվեց: Այն  հաջողություն գտավ ոչ միայն մասնագետների, այլ հազարավոր մարդկանց շրջանակներում ոչ միայն Հայաստանում, այլ դրանից դուրս: Այն առիթ դարձավ, որ մարդկությունը խոսի մեծագույն չարիքի մասին: Դրանով էր պայմանավորված այս որոշումը՝ Երևանը  հարթակ դարձնել այն մարդկանց համար, ովքեր վճռական են իրենց լուման բերելու համակարդկային այս պայքարին»,- նշեց Սարգսյանը:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am