Արարատը գերեց Լավրովին
Արարատ լեռան երևանյան տեսարանը գերել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրա մասին վկայող գրառում է կատարել և լուսանկար տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Լավրովն այդ լուսանկարում իր հեռախոսով լուսանկարում է Արարատը: «Արարատն այսօր զարմացրեց իր գեղեցկությամբ: Ս. Լավրովը չդիմացավ և լուսանկարեց»,- գրել է Զախարովան:
