Հոլիվուդի հայերը՝ «մոռացված ցեղասպանության» մասին

Ընդհանուր ցավը ցեղասպանությունը վերապրած հայերից փոխանցվել է նոր սերունդներին, որոնք այն տարել են իրենց նոր բնակավայրեր՝ Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ: Այս մասին ասված է France24-ի հրապարակման մեջ: Նրանցից շատերի համար ցավալի է, որ Քալիֆորնիայի շարքային քաղաքացիները ոչինչ չեն լսել «Մեծ եղեռնի» մասին: Ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը խոստանում է, որ մարդիկ կիմանան այդ մասին: Նրա հերթական ֆիլմի՝ «Ինձ մի ասա, որ տղան խենթացել էր» պրեմիերան կայանալու է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում ֆրանսիական ֆիլմերի աշխարհի խոշորագույն COLCOA փառատոնի ընթացքում: Ֆիլմը պատմում է 1970-ականների եւ 80-ականների Մարսելի հայ համայնքի կյանքի, ամբողջ Եվրոպայում թուրք պաշտոնյաների դեմ հայ ծայրահեղականների հարձակումների մասին: Գետիկյանի նոր ֆիլմի պատմությունը հիմնված է Խոսե-Անտոնիո Գուրիարանի «Ռումբը» ինքնակենսագրական նովելի վրա, որը հաշմանդամ է դարձել Մադրիդում հայկական ահաբեկչական հարձակումներից հետո, բայց դարձել է, իր իսկ խոսքով, մոռացված ցեղասպանության միջազգային ճանաչման առաջատար քարոզիչներից մեկը: «Բարաք Օբաման նույնպիսի դիրքորոշում է զբաղեցրել, ինչ բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ: Նրանք գնում են հայ համայնքի մոտ եւ ասում՝ «Մենք անպայման կճանաչենք, որ ձեր հայրենակիցների հանդեպ ցեղասպանություն է իրականացվել»: Բայց ընտրվելուց հետո մոռանում են այդ մասին»,- հայտարարել է Գետիկյանը: Հայոց ցեղասպանության մասին եւս մեկ՝ «Հայաստան, իմ սեր» ֆիլմի պրեմիերան կայացել է անցյալ շաբաթ, Փասադենայում: Ցուցադրություններ են կազմակերպվել Լոս Անջելեսի տարբեր վայրերում, որտեղ շուրջ 200 հազար հայ է բնակվում: Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը եւ գլխավոր դերակատարներից մեկը ռումինական ծագմամբ ամերիկուհի Դիանա Անգելսոնն է: Ֆիլմը պատմում է 1915 թվականի Թուրքիայի հայ ընտանիքներից մեկի մասին: Այս օրերին պետք է թողարկվի «1915» ֆիլմի համար Սերժ Թանկյանի գրած երաժշտությունը, որը էկրան է բարձրացել անցյալ տարի: «Ոչ մի մշակույթ, ոչ մի ժողովուրդ չի ցանկանում հավերժ զոհ համարվել: Մենք հրաշալի մշակույթ ունենք, որը կարող ենք կիսել աշխարհի հետ»,- ֆիլմի ցուցադրությունից հետո Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է նա:  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am