«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 400 մլն դոլարն ինչ է». Գագիկ Ծառուկյան (video)

«Իմ կառավարիչներին հարցն ուղղեք, ես իրավասու չեմ այդ հարցերին պատասխանել»,-հարկայինի հետ կապված հարաբերությունների մասին հարցին նման պատասխան տբեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Երբ հարցը կրկին տրվեց, Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Դուք ուզում եք ինձ հունից հանել, բայց չի ստացվի: Գնացեք կառավարիչներին հարցրեք, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ»,-հարկայինի հետ 

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ կառավարության ներկայացրած ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել. «Հենց առաջին օրն եմ ասել և կարող եմ գրել, ստորագրել. Տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, և տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով, այդ մոտեցմամբ»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի կարող լինել, ո՞րն է այդ ծրագրի խնդիրը: «Տղա ջան, դու ուզում ես իմ հետ լեզվակռիվ անե՞ս: Ես ասում եմ՝ չի կարող, այդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կմ հեռու է»,- ի պատասխան՝ ասաց Ծառուկյանը:

Ամուլսարի հետ կապված՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ, եթե պետք լինի, ապա անձամբ ինքն էլ կմասնակցի հանքի շահագործման դեմ իրականացվող ակցիաներին. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես էլ եմ գնալու: Ես ասում եմ՝ ես փակողը չեմ, ես իմ ժողովրդի կողքին եմ, մեր պահանջը՝ ոչ թե մենք էսօր ուզում ենք դերակատարում ունենանք, մենք ասում ենք՝ ժողովրդին պետք է ներկայացվի, եթե դա վնաս չի, օգուտ է, ժողովրդի վիճակը կփոխի, ժողովուրդն էդքան բանը հասկանում է»:

Հարցին ՝ իշխանության որոշ պատգամավորներ ասում են, որ ընդդիմադիրները Ամուլսարի հարցում ժողովրդի կողքին են, որպեսզի դիվիդենտներ շահեն, նա արձագանքեց. «Ծառուկյանը դիվիդենտներ շահելու կարիք չունի, Ծառուկյանը էսքան տարի քաղաքականությունում է, նա իր խոսքը պահել է, իր մոտեցումն ու տեսակետն ասել է: Ընտրությունների ժամանակ ես իմ կոլեկտիվին էլ չեմ ասել, որ իրենց ձայնը տան ինձ: Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, ես ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, դուք եք ապրելու և ձեր երեխան, ոնց ձեզ ձեռնտու է, այնպես էլ ընտրություն կատարեք»:

Ինչ վերաբերում է Ամուլսարի համար արված ներդրումներին, նա ասաց, որ անհնար է՝ 400 մլն դոլարի ներդրում արված լինի այնտեղ. «Ես ամեն ինչին տիրապետում եմ, ամեն ինչ գիտեմ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 400 մլն դոլարն ինչ է: Ես չեմ էլ գնացել այնտեղ, բայց 2 հատ պոչամբար է քանդած, մի 40-50 հատ էլ տեխնիկա կա, դա պետք է լինի 30 մլն կամ 20 մլն, բայց ոչ՝ 400 մլն: 400 միլիոնով կարելի է 10 հատ գործարան կառուցել»:

դիտվել է 4221 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am