Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ նոր փաստաթուղթ չկա. Շարմազանով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ նոր փաստաթուղթ չկա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել: Հայաստանը եղել, մնում է և կլինի Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը»,- նշեց Շարմազանովը: Նա հավելեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, իսկ առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
