Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ գտնվելն ու նրա նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է. Ալումյան (video)

 «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը պարտադիր է բոլորի համար, առաջին հերթին` դատարանների:  Որոշման մեջ առկա են իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակիորեն հետևում է, որ առ այս պահը պարոն Քոչարյանը կալանքի տակ գտնվել է ապօրինաբար և առ այս պահը նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինաբար:  Գիտեք Սահմանադրության այն դրույթը, ըստ որի պաշտոնաթող նախագահը պատասխանատվություն չի կարող գործողությունների համար, որոնք կատարել է իր պաշտոնավարման ժամանակ և բխել են որպես նախագահ նրա կարգավիճակից: Այդ սահմանադրական դրույթը որևէ մեկի մոտ կասկած չի առաջացրել: Այլ բան է, որ ներպետական դատարաններում եղել են տարբեր կարծիքներ այն մասին, թե պարոն Քոչարյանին վերագրվող գործողությունները բխել են նրա կարգավիճակի՞ց, թե ոչ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով Քոչարյանի գործով ՍԴ որոշման մասին:

Անցած տարի օգոտոստին Վերչաքննիչի դատավոր Ազարյանը եկավ եզրահանգման, որ այո՝ բխել են և ազատ արձակեց Քոչարյանին: Դրանից հետո Վճռաբեկը բեկանեց որոշումը, սակայն վերջնական եզրահանգման չեկավ՝ խնդիրը թողնելով Վերաքննիչ քրեական դատարանին: Իսկ անցած տարի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչի դատավոր Հովիկ Մխիթարյանը եկավ եզրակացության, որ մեղսագրվող գործողությունները Քոչարյանի կարգավիճակից չեն բխել»:

Փաստաբանը նշեց, որ Սահմանադրական դատարանն այս մասով ասում է, որ չկա մարմին և ընթացակարգ, որից ներկա կարգավորումների պայմաններում կարելի կլինի հետևության գալ, թե պաշտոնաթող նախագահին որևիցե քրեական գործով վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից, թե ոչ. «Եթե չկա նման մարմին, չի կարող օրինական լինել որևէ դատարանի որոշում, որտեղ ասված է, որ Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչը նրան վերագրվում է: Չկա պետական մարմին, որը կարող է ասել, որ մեղասգրվող գործողությունների մասով Քոչարյանն անձեռնմխելի չէ: Սա ՍԴ-ի որոշումի գլխավոր մեսիջներից մեկն է, որը պարտադիր է բոլոր դատարանների համար»:

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am