«Սարսափելի». Արման Բաբաջանյանը ՝ՀՀ ոստիկանության մասին
Ազատության հրապարակում է 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը: Նա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին խնդրում էր պատասխանել, թե ինչո՞ւ են կարմիր բերետավորները խոչընդոտել իր օպերատորների աշխատանքը, կոտրել խմբագրության տեխնիկան և ծեծելով բերման ենթարկել օպերատորներին: Վալերի Օսիպյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, և պետք է սպասել՝ պարզելու համար, թե ին: Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործունեությունը, Արման Բաբաջանյանը ասաց. «Սարսափելի»: Նա ասաց, որ հիմա Ազատության հրապարակ է գալու նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը, որից պատասխան է ակնկալում:
