Ոստիկանները վնասել են տեսանկարահանող սարքերը
Դեպի նախագահական նստավայր երթի ժամանակ քիչ առաջ ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկել մի շարք ակտիվիստների: Ոստիկանության հատուկ ջոկատայինները բռնի ուժ կիրառելով և դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել նաև «Առաջին լրատվականի» օպերատորներ Նարեկ Բարսեղյանին ու Սևակ Սողոմոնյանին: Այդ ընթացքում ոստիկանները կոտրել են կայքի տեսանկարահանող սարքերը:
