Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է կորուստները. ադրբեջանցի փորձագետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է թաքցնել ապրիլի1-5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իր սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական ուժերի ջախջախիչ հակահարվածների արդյունքում ունեցած կորուստի իրական ծավալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ Ադրբեջանի հասարակության մեջ ուժգնանում է դժգոհությունն առ այն, որ պաշտոնական շրջանակները շարունակում են ժողովրդից թաքցնել ապրիլի սկզբին զինված ուժերի ունեցած կորուստների իրական թվաքանակը: Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ զինված ուժերում կորուստների մասին տեղեկատվություն չի հաղորդում, քանի որ դա «պետական գաղտնիք» է: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել նաև ապրիլի սկզբին ռազմական գործողություններում այդ երկրի նախագահի կողմից ապրիլի 19-ին պարգևատրված զինծառայողների թիվն ու անունները՝ դա ևս «պետական գաղտնիք» համարելով: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն ապրիլի 5-ին հայտնել էր 16 զինծառայողներ կորցնելու մասին, մի քանի ժամ հետո այդ թիվը հասցրել էր 31-ի: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմը կորցրել է 95 զինծառայող (50 զինվոր, 12 պայմանագրային զինծառայող, 11 ենթասպա, 22 սպա), չբացառելով, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Թերթի հետ զրույցում քաղաքագետ Արաստուն Օրուջլուն այդ առնչությամբ ասել է, որ «տեղեկատվության պակասը նվազեցնում է պետության և իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը»: Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանության կողմից ստույգ տեղեկատվության տարածման վրա դրված արգելքն է պատճառը, որ Ադրբեջանը պարտվում է տեղեկատվական պատերազմում: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին transparancy.az-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի ՊՆ-ը կորուստները թաքցնում է՝ նրանց թիվը սպասվածից մի քանի անգամ մեծ լինելու պատճառով: «ՊՆ համար միանգամայն անթույլատրելի է հատկապես զոհված զինծառայողների անուններն ու նրանց ընդհանուր թվի չբացահայտումը: Գտնում եմ, որ կորուստի վիճակագրության թաքցնելու գլխավոր պատճառն այն է, որ ՊՆ-ը չէր սպասում, որ ռազմական գործողությունների ժամանակ այդքան շատ կորուստ կունենար և հայտարարում է այն թիվը, որքան նախատեսել էր: Սակայն կառույցը կորստի իրական թիվը ստիպված թաքցնում է, քանի որ այն իր նախատեսածից մի քանի անգամ մեծ է»,- ասել է նա: Ջասուր Սումերենլին անհասկանալի է համարում նաեւ երկրի նախագահի կողմից պարգևատրված զինծառայողների անուններն ու թիվը հասարակությունից թաքցնելը՝ նշելով, որ ժողովուրդը պետք է իմանա նրանց անունները: Ռազմական փորձագետը գտնում է, որ Ադրբեջանի ՊՆ կայքին կից պետք է ստեղծվի ադրբեջանական կողմի կորուստների վիճակագրությունն արտացոլող ցուցակ, որում պետք է նշվեն ղարաբաղյան առաջին պատերազմի և 1994 թվականի զինադադարից հետո տարիներին Ադրբեջանի զոհված հազարավոր զինծառայողների անունները: «Դա անպայման պետք է արվի»,- նշել է նա: Միջազգային Bellingcat վերլուծական խումբն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն իր «զգուշավոր գնահատականներով» նվազագույնը 400 զինծառայող է: ԼՂՀ ՊԲ տվյալներով՝ ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am