«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի հարցով երեկ հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը, էլ ավելի է խորացել «բնապահպան-պատգամավորների» անորոշությունը հանքի շահագործման հարցում։ Նրանց ասվել է, որ չկան բավարար իրավական հիմքեր՝ չեղարկելու հին ՇՄԱԳ-ը եւ նորը անցկացնելու։
Այդ պատճառով էլ շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է ուսումնասիրությունները, փորձելու են հնարավորինս գտնել հիմքեր, իսկ եթե ոչ, ապա ստիպված են լինելու թույլատրել հանքի շահագործումը։ Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդունեց նաեւ «Ջերմուկի ներկայացուցիչներին», ապա՝ «Լիդիանին»։ Մեր տեղեկություններով, ամեն ինչ արվելու է հանքի շահագործումը վերսկսելու համար»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը