Բերման ենթարկեցին 1in.am-ի երկու օպերատորի
ՀՀ ոստիկանությունը պատ է կազմել Բաղրամյան պողոտայի մայթերում՝ փակելով դեպի նախագահական նստավայր տանող ճանապարհը։ Նրանք բոլոր հավաքվածներին կոչ են անում տուն գնալ այլ ճանապարհով, ոչ թե Բաղրամյանով, իսկ պահանջին չենթարկվողներին բերման են ենթարկում։ Արդյունքում բերման ենթարկվեցին նաև 1in.am-ի երկու օպերատորները, որոնք իրենց աշխատանքն էին կատարում, իսկ լրատվամիջոցների տեսախցիկը հայտնվեց ոստիկանների ձեռքերում։ Հիշեցնենք, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը այսօր բողոքի երթ էր կազմակերպել դեպի նախագահական նստավայր՝ ԼՂ խնդրի որոշ հարցերի շուրջ նամակ հանձնելու համար, սակայն ոստիկանությունը կասեցրեց նրանց երթը։
