Օբամեյանգը բաց կթողնի
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բաց կթողնի «Շտուտգարտի» դեմ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի հանդիպումը։ Այդ մասին նախաղային մամուլի ասուլիսում հայտնել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ 26-ամյա ֆուտբոլիստը ոտքի մատի վնասվածք էր ստացել մարզման ժամանակ եւ բաց թողել Բեռլինի «Հերտայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպումը։ Սպասվում է, որ Օբամեյանգը մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ։
