Ջորջ Քլունիի առաջին հայերեն բառը` Հայաստանում (տեսանյութ)
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Նրան դիմավորողների շարքում էր հայտնի գործարար, Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը:
Նշենք, որ այցի շրջանակներում Քլունին մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխության նպատակն է միավորել աշխարհի մարդասերներին և հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության:
Մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 24-ին Երևանում։ Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անուն: Նշենք, որ Քլունին ժամանեց բարձր տրամադրությամբ, նրա առաջին հայկական բառն Հայաստանում «Բարև»-ն է:
