Հրայր Թովմասյանի հետ, իմ իմանալով, հայրս երբեք չի առնչվել, կապ չի ունեցել, նույնիսկ անձնապես ծանոթ չի եղել. Լևոն Քոչարյան (video)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը նշեց, որ որոշումից հետո հաջորդ քայլերի մասին փաստաբանական թիմը կներկայացնի, և բողոքներ կան ներկայացնելու Եվրոպական դատարան:
«Շատ կարևոր է կոնկրետ դատավորի դերը, դատավորի ներքին անկախությունը, թե որոշում կայացնելուց ինչով է առաջնորդվում: Գաղտնիք չէ, որ կա հսկայական ճնշում դատական համակարգի վրա, հատկապես երբ հացերը Ռոբերտ Քոչարյանին են վերաբերում: Այսինքն` ճնշում միանշանակ կա, հարցն այն է, թե դատավորը ենթարկվում է այդ ճնշման, թե գործում է օրենքի շրջանակներում»,-ասաց նա:
Հարցին, թե կարծում է, որ Հրայր Թովմասյանը օբյեկտիվ որոշում կկայացնի, նա ասաց, որ կտեսնենք: «Հրայր Թովմասյանի հետ, իմ իմանալով, հայրս երբեք չի առնչվել, կապ չի ունեցել, նույնիսկ անձնապես ծանոթ չի եղել»,-ասաց նա:
