Ընդունել ենք ԼՂԻՄ դուրս բերումը ոչ թե Խորհրդային Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ սահմանադրության 53-րդ հոդվածով և միջազգային իրավունքով. Բալասանյանը հակադարձում է Փաշինյանին

Իրականությանը չեն համապատասխանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ սեպտեմբերի 2-ը Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

«Պետք է Նիկոլ Փաշինյանը և նմանատիպ մնացած այլ քաղաքական ուժերը կամ անհատները լուրջ ուսումնասիրեն՝ միջազգային իրավունքով, միջազգային օրենքով մինչև 1988 թվականը և ԽՍՀՄ սահմանադրության մանավանդ 53-րդ հոդվածը, որով առաջնորդվել է Արցախում ապրող բնակչությունը, քաղաքացիները, այսինքն՝ արցախահայությունը»,-ասաց Բալասանյանը:

Ըստ նրա՝ իրենք՝ արցախցիները, առաջնորդվել են ԽՍՀՄ սահմանադրության 53-րդ և՛ հոդվածով, և՛ միջազգային իրավունքով:

«Եվ լավ կլիներ, որպեսզի այդ մարդիկ ուսումնասիրեին և՛ գերագույն խորհրդի Հայաստանի Հանրապետության այդ որոշումները, և՛ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհրդի որոշումները: Մենք այդ ժամանակ, երբ որոշումները ընդունեցինք, ընդունել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս բերումը ոչ թե Խորհրդային Ադրբեջանից, այլ մենք առաջնորդվել ենք այդ օրենքներով:

Ասեմ ավելին, բայց այնուհետև արդեն 88-91 ժամանակահատվածը պետք է ուսումնասիրել, և մենք դրա դիմաց ստացանք պատերազմ Խորհրդային Ադրբեջանի կողմից: Արդեն իսկ 92 թվականի օգոստոսի վերջին Ադրբեջանը անկախացավ, դուրս եկավ Խորհրդային միության կազմի,ց արդեն իսկ հռչակում հայտարարած Ադրբեջանը պատերազմ հայտարարեց և սկսեց այդ լայնածավալ, լայնամասշտաբ պատերազմական գործողությունները: Ինչո՞ւ փոխվեցին այն որոշումները, մենք տեսանք, որ իրավիճակի փոփոխություն կար, և այսօր խոսել ինչ-որ թեմաների շուրջ, ես համոզված եմ և վստահ եմ, որ չի կարելի նմանատիպ քաղաքական հայտարարություններ անել»,-ասաց նա:

դիտվել է 2664 անգամ
Լրահոս
Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը «Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video) Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան 33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան Նիկոլ Փաշինյա՛ն, ձեր շնորհիվ Շուռնուխի կեսը ադրբեջանական դարձավ․ ընդդիմադիր (video) «Ձեզ մի ճղեք»․ գոռգոռոցներ ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ (video) Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին.ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»փնտրում է Էրոյին Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ «Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին Խոշոր վթար Այնթապում․ 4 ավտոմեքենա է բախվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am