Ջհանգիրյանի նախանշած պլանը չաշխատեց

Եվ այսպես, այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը:

Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ՍԴ վճիռը, և կողմերից ում կգոհացնի, փաստն այն է, որ գործը քննվում է` ի հեճուկս ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կանխատեսումների:

«Նախ՝ դատավորն իրավունք չուներ այդ գործն ուղարկել ՍԴ, որովհետև գործի վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա որոշում է։ Դատավորը պետք է սպասեր, որոշումը վերաքննիչում վիճարկվեր, եթե մնար ուժի մեջ, նոր պետք է ուղարկեր ՍԴ։ Հիմա Սահմանադրական դատարանը ժամանակ է տալիս այդ դատավորի կատարած սխալն ուղղելու։ Ինքը ձգում է իր մոտ գործի վարույթի սկիզբը, որպեսզի վերաքննիչը կարողանա որոշում կայացնել։ Բայց ես կարծում եմ՝ այդ գործը ՍԴ-ում չի քննվի։ Ես հիմա փակագծեր չեմ ուզում բացել, ասում եմ, որ չի քննվի։ Համենայն դեպս, ես կարծում եմ՝ այս կազմով ՍԴ-ն չի քննի։ Ավելին չասեմ։ Կգա ժամանակը, դուք տեղյակ կլինեք, կիմանաք»,- դեռևս հունիս ամսին ասել էր նա:

Հիշեցնենք, որ ս/թ մայիսի 20-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:
Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Այսօր քննվում են 2-րդ նախագահի պաշտպանների ներկայացրած միանգամից երկու դիմումների հիման վրա վարույթները: Նրանք ՍԴ են դիմել, որ դատական բարձրագույն մարմինը ստուգի Քրեական դատավարության օրենսգրքի միանգամից երկու` խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը:

Ճիշտ է, Ջհանգիրյանի հայտնի հարցազրույցից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին ու պահանջել քրեական գործ հարուցել, բայց ակնհայտ է, որ ինչ-որ բան այնուամենայնիվ խախտեց իշխանությունների գծած պլանի հաջորդականությունը:

«Սա ի՞նչ է նշանակում… Նշանակում է, որ պարոն Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու ՍԴ-ն։ Ու նաև ասաց՝ ես չակերտները չեմ բացի։ Հետո ասաց, որ ՍԴ-ն համենայն դեպս այս կազմով գործը չի քննելու, հետևաբար՝ պետք է հասկանալ, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունենալու… Սրանք շատ հեռուն գնացող հայտարարություններ էին, և այստեղ կա մի բան, որ առնվազն երկու դատական ատյանների անելիքները հայտնի են Գագիկ Ջհանգիրյանին, ինչը չպետք է այդպես լիներ»,- նշել էր Հայկ Ալումյանը։

Ըստ էության, երբ հետահայաց դիտարկումներ ենք անում, անցած ամիսների ժամանակագրությունը հուշում է, որ Գագիկ Ջհանգիրյանը թերևս նկատի ուներ «Վահե Գրիգորյանը` ՍԴ նախագահ» օպերացիայի հաջող ու անցնցում իրականացումը, որի արդյունքում իսկապես ՍԴ ներկայիս կազմը չէր լինի, ու եթե անգամ այս գործը նոր կազմով քննվեր էլ, ակնհայտ կլիներ ելքը:

Սակայն իշխանությունների նպատակներին վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ, չնայած տարատեսակ ճնշումներին, ոչ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, և ոչ էլ ՍԴ մյուս դատավորները հրաժարականներ չներկայացրեցին:

Հրաժարական չներկայացրեցին նաև այն ժամանակ, երբ իշխանությունները, թերևս, սպառելով շանտաժի, ՍԴ-ն անօգուտ «պաշարելու», քրեական գործեր հարուցելու սպառնալիքների ու իրենց հայտնի այլ միջոցներ, դիմեցին ՍԴ նախագահին ու դատավորներին պետականորեն, օրենսդրորեն «կաշառելու» հայտնի մեթոդին` նրանց առաջարկելով մինչև հոկտեմբեր հրաժարական ներկայացնելու պարագայում պահպանել վերջիններիս աշխատավարձն ու սոցիալական բոլոր երաշխիքներն իրենց «պաշտոնավարման» բոլոր տարիների համար:

Բարեբախտաբար, ՍԴ-ականներն այնքան իրավագիտակցություն ունեցան, որ հրաժարվեցին այս տարբերակից ևս:

Ու հիմա գործի քննությունն այս կազմով մեկնարկեց: Հետաքրքիր է` հիմա ի՞նչ կասի Գագիկ Ջհանգիրյանը: Միգուցե, այնուամենայնիվ, անկեղծանա, թե ինչ էին պլանավորել և ինչու չստացվեց:

Գոհար Սավզյան

168.am

դիտվել է 1386 անգամ
Լրահոս
Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը «Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video) Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան 33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան Նիկոլ Փաշինյա՛ն, ձեր շնորհիվ Շուռնուխի կեսը ադրբեջանական դարձավ․ ընդդիմադիր (video) «Ձեզ մի ճղեք»․ գոռգոռոցներ ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ (video) Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին.ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»փնտրում է Էրոյին Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ «Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին Խոշոր վթար Այնթապում․ 4 ավտոմեքենա է բախվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video) Զաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am