«Այս պատերազմը ցույց տվեց երեք բան». Ռուբեն Վարդանյան

Մենք կանգնած ենք լուրջ փոփոխությունների առջև: Առաջին և ամենակարևոր հարցը՝ անկախ Հայաստանի ապագան և հայ ազգի ընդհանուր զարգացման ծրագիրը, որովհետև 21-րդ դարում և´ պետությունը, և´ ազգը դառնում են երկու շատ կարևոր հարցեր, որովհետև մենք՝ որպեսազգ, ապրում ենք տարբեր երկրներում և հաջողված գաղութներ ունենք, դպրոցներ, մարդիկ, որոնցով հպարտանում ենք, բայց միևնույն ժամանակ, 25 տարի է՝ անկախ ենք և նայում ենք՝ ինչ տեսակ Հայաստան ենք կառուցում, ինչ ձևի Հայաստան ենք ուզում կառուցել: Սա ասել է «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր, IdeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ATV հեռուստատեսությամբ հեռարձակվող՝ Մարկ Գրիգորյանի «Տետ ա տետ» հաղորդման ժամանակ՝ խոսելով Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների մասին: «Վերջին շաբաթվա դեպքերը ցույց են տալիս, չպատասխանելով այդ հարցերին, չանելով ինչ-որ լուրջ փոփոխություններ՝ շատ դժվար է լինելու կառուցել հպարտ Հայաստան և ազգը միացնել իրար»,- ասում է Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ ամենակարևոր հարցն այն է, թե ինչ ձևի Հայաստան ենք ուզում կառուցել: «Ապրիլյան պատերազմը մեզ հնարավորություն է տվել, որ բաց խոսենք, այլ տարբերակ չկա: Սև է, պետք է ասենք՝ սև է, սպիտակ է` սպիտակ: Էլ հնարավորություն չունենք «փափուկ» ձևով ինչ-որ բաներ անել… Եթե լուրջ ենք նայում, առանց կատակի, ինչո՞ւ է կառավարությունը թույլ տալիս, որ ինչ-որ մեկն ավիաընկերություն հիմնի: Դա անվտանգության հարց է, դա բիզնես մոդելի հարց է: Դա շատ փող չի պահանջում, այլ պետք է ասել, որ խաղի օրենքներն այսպիսին են լինելու, աշխատելու ենք այլ դաշտում: Քո հարստությունը որոշվում է ոչ թե նրանով, որքան դու հարստություն ունես, հող ունես, այլ՝ ինչքան խելոք մարդ ունես: Դա է ամենակարևորը: Մենք ունենք հնարավորություն՝ օգտագործել ոչ միայն երկրի, այլև ազգի հարստությունը և ազգի կապը: Մենք՝ որպես ազգ, դա օգտագործել ենք դարերով: Երբ հայ գործարարներն աշխատում էին Սինգապուրում կամ Հոնկոնգում, Ֆրանսիայում, ուրիշ ազգությունները չէին ճամփորդում»,- ասում է բարերարը: Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ այս պատերազմը ցույց տվեց երեք բան: Ամեն ազգ երկու բան է պահում՝ հպարտությունը և վտանգը: «Այս հնգօրյա պատերազմը ցույց տվեց շատ կարևոր մի բան՝ մեր ուժը, որ մենք հպարտ ենք, որ նման տղերք ունենք, որ կանգնած են սահմանին և պատրաստ են իրենց կյանքը զոհել Հայաստանի ապագայի համար»,- ասում է Ռուբեն Վարդանյանը՝ չցանկանալով խոսել իր որդու մասին, ով, լուրերի համաձայն, ծառայել է Արցախում: «Դրա մասին եկեք չխոսենք, որովհետև նա առաջին գծում չի եղել: Նա ինքը որոշել ու կամավոր գնացել է: Դա շատ առանձին հարց է կամավորության մասին և պատերազմի ժամանակ էլիտայի երեխաների ծառայության մասին»,- ասում է նա՝ հավելելով, թե այս օրերին մենք զգացինք հպարտություն հայ ազգի ու հայ տղերքի համար, երկրորդ՝ գիտակցեցինք, որ մենք ոչ ոքի պետք չենք, և երրորդ՝ մեր հարցը մենք ենք լուծելու, ոչ ոք չի լուծելու: «Այդ միասնության հարցը շատ կարևոր է, քանի որ որպես ազգ՝ հասկացել ենք, որ կամ կմիանանք, կամ կփոխենք մեր խելքով և ուժով: Մեր հպարտությունը կարող է դառնալ դժգոհություն, և ես հուսով եմ՝ այս 5-օրյա պատերազմը սառը ցնցուղի պես մեզ տալիս է հնարավորություն, որ միանանք, հասկանանք և որոշում կայացնենք միասին, ոչ թե՝ իրար հակաճառելով, այլ՝ այս շանսը պետք է մինչև վերջ օգտագործենք»,- եզրափակում է խոսքը բարերարը:       168.am

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am