Նիկոլ Փաշինյանն այլ բան է ասում, Կադաստրի կոմիտեն՝ այլ

«Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում. «2019 թվականի հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գոր­ծարքներն աճել են 17,1%-ով, իսկ 2019 թ. հուլիսին 2019 թ. հունիսի հա­մեմատ 10.3%-ով: Ամենաուրախա­լին այն է, որ 2019 թ. հուլիսին 2018 -ի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գոր­ծարքները աճել են 11,7%-ով, 2019 թ. հուլիսին հունիսի համեմատությամբ 3,1 %-ով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մար­զերի, և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին:
Ի դեպ, նախկինում, երբ ան­շարժ գույքի գործարքների աճի մա­սին գրառումներ եմ արել, շատ ակ­տիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում: Հարգելիներս, ձեր ասած իրավիճակում ան­շարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որով­հետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ. և մարդիկ նույ­նիսկ մեծ ցանկություն ունենալով տարիներով չեն կարողանում վաճա­ռել իրենց բնակարանը»:

Վարչապետի այս գրառումը կար­դալիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի անշարժ գույքի շու­կայում առևտուրը եռում է: Այդ տրա­մաբանությամբ էլ վարչապետը մեկնաբանություններ է անում անշարժ գույքի և դրա ամենամեծ հատվածի՝ բնակարանային շուկայի վերաբեր­յալ: Հիմա տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում այստեղ:

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավե­լացման մասին՝ բնակարանային շու­կայում հակառակ գործընթացն է տե­ղի ունենում, գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են: Անշարժ գույքի կադաստրի կոմի­տեն այս տարվա հուլիսին Հայաս­տանում արձանագրել է բազմաբնակելի շենքի 1477 բնակարանի վա­ճառք: Այն դեպքում, երբ անցած տարվա հուլիսին վաճառվել էր 1599 բնակարան:

Դե հիմա դուք ասեք, բնակարանների վաճառքն ավելացե՞լ է, թե՝ պա­կասել:

Ի հակառակ վարչապետի լավա­տեսության՝ բնակարանների վա­ճառքը կրճատվել է: Այն էլ ոչ թե 1-2, այլ 7,6 տոկոսով: Այս տարվա հուլի­սին Հայաստանում 122-ով քիչ բնա­կարան է վաճառվել: Ու դա վկայում է բնակարանային շուկայում առկա պասիվացման մասին: Մի բան, ինչը տեղի է ունեցել հատկապես մայրա­քաղաքի հաշվին:

Պաշտոնական տվյալները փաս­տում են, որ Երևանում բնակարանա­յին շուկան մտել է խորը թմբիրի մեջ: «Երևան քաղաքում 2019 թ. հուլի­սին իրականացվել է բազմաբնակա­րան բնակելի շենքերի բնակարան­ների առք ու վաճառքի 936 գործարք: 2019 թ. հուլիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակը 2019 թ. հունի­սի համեմատ աճել է 5,5 տոկոսով, իսկ 2018 թ. հուլիսի համեմատ նվա­զել է 14,8 տոկոսով»,- արձանագրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

Հիմա հարց. անշարժ գույքի շու­կայի զարգացումների վերաբերյալ դատողություններ անելիս գիտի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ բնա­կարանների վաճառքը Երևանում մեկ տարի առաջվա համեմատ կրճատ­վել է 14.8 տոկոսով: Եթե այս տարվա հուլիսին մայրաքաղաքում վաճառ­վել է 936, ապա անցած տարվա նույն ամսին՝ 1098 բնակարան: Տարբերու­թյունը հասնում է 162-ի:

Փաստն այն է, որ սա նոր երևույթ չէ, և միայն հուլիսին չէ, որ այդպես է եղել: Երևանի բնակարանային շու­կայում նույն պատկերն է ամբողջ տարվա ընթացքում: Ինչքան էլ վար­չապետը փորձի հակառակը համո­զել, պաշտոնական տվյալներն այլ բան են ասում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 420 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am