Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքն՝ Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ
Արիաշո՛ւնչ արցախահայություն
Ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսների նվիրվածության, հավատի և քաջության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ՝ ուղիղ 28 տարի առաջ Արցախ աշխարհը հռչակվեց Հանրապետություն՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ձեռք բերելով անկախություն։ Դարեր շարունակ պետականությունը կորցրած հայ ժողովուրդն ունեցավ երկու Հանրապետություն և ազերիների դեմ մղվող դաժան պայքարի արդյունքում հաղթեց Հայի միասնականությունը՝ վեր բարձրացնելով ազգային արժանապատվության երկու դրոշները, որոնք պետք է հավերժորեն ծածանվեն՝ հաղթանակի կամար կապելով մեր՝ խաղաղ ու աշխատասեր, քաջ ու անվեհեր, հայոց հայրենիքին տեր հայրենակիցների միջև։ Ուղիղ 28 տարի է՝ Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Արցախի Հանրապետության անկախության օրը: Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հայրենասեր անդամների անունից՝ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին՝ ծանր պայքարի բովում ձեր ցուցաբերած աննահանջ կամքի դրսևորման արդյունքում Արցախ աշխարհն անխոցելի պահելու, դարերի երազած անկախ պետականությունն աշխարհի ողջ հայությանը պարգևելու և արյան գնով փայփայած ու շենացրած Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երկաթյա կամք, թշնամու ամենօրյա ոտնձգությունների դեմ հակահարվածի անբեկանելի հզոր ուժ, անպարտելի հայրենիք, հզոր պաշտպանվածություն և հայրենատեր հասարակություն: Արցախի անկախության ձեռքբերումը ողջ հայ ժողովրդի միասնության, վճռականության հաղթանակն ու ապացույցն էր: Հավերժ փառք ու խոնարհում Արցախի անկախության համար ինչպես մարտիրոսված, այնպես էլ կենդանի հերոսներին, հարգանք ու պատիվ «Եռաբլուրին» ու Արցախի հերոսների պանթեոնին։ Շնորհավո՛ր տոնդ, Արցա՛խ:
Հարգանքով՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը