Բաքվում ֆորումի մասնակիցները համարձակություն կգտնեն քննադատել Ադրբեջանի իշխանություններին.ՀՀ ԱԳՆ
« Հույս ունեմ, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ համաժողովի մասնակիցները սկզբունքային կլինեն։ Համաժողովը կոչված է պաշտպանել համամարդկային բարձր արժեքները։ Նման համաժողով անցկացնել մի երկրում, որտեղ դրանք կոպտագույնս ոտնահարվում են, ճիշտ չէ»,- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսին Նալբանդյանը եւս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանում կայանալիք միջոցառման հարցում։ Նա հիշեցրել ԱԳՆ տարածած հայտարարությունը եւ այդ հարցում միջոցառմանը փաստաթուղթ ընդունելու համար կոնսենսուսի բացակայությունը։ «Հուսամ, որ նրանք, ովքեր չեն կարողացել հրաժարվել մասնակցությունից, համարձակություն կգտնեն հայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունների քաղաքականությունը, համաժողովի անցկացման վայրից մի քանի կմ հեռավորության վրա կատարված բարբարոսությունները համապատասխան կերպով քննադատելու համար»,- ասել է Նալբանդյանը։
