Որտեղ էր Էդվարդ Նալբանդյանը ապրիլյան պատերազմի օրերին. պարզաբանում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով հարցին, թե որտեղ էր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում եւ հետո,հայտարարեց. «Եթե այդ քննադատները կարծում են, որ այն բոլոր քայլերը որ անում է հայկական դիվանագիտությունը եւ հայ դիվանագետները, մենք պետք է հրապարակենք, ապա հեռու են դիվանագիտության էությունից կամ մեր աշխատանքի բնույթի ընկալումից: Այստեղ խոսքը գաղտնիի կամ ոչ գաղտնիի մասին չէ, այլ ավելի արդյունավետ աշխատանքի:Եթե այդ նույն քննադատները նայեն ԱԳՆ-ի կայքէջը, ապա գոնե այն մասով, որ հրապարակված է, կտեսնեն, որ իրադարձություններից առաջ, ընթացքում եւ հետո ինչ է արվել: Մարտի 30-ին ես Ժնեւում էի եւ ելույթ ունեցա Սիրիայի փախստականներին նվիրված ԱԳ նախարարների հանդիպմանը: Մարտի 31-ից ապրիլի 2-ը միացա Վաշինգթոնում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությանը, ամսի 3-ին արդեն Երեւանում ընդունում էի մի շարք պատվիրակությունների, ներառյալ Կնեսեթի պատվիրակությանը: Ամսի 4-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ էի հանդիպում եւ համապատասխան փաստաթղթեր ստորագրում: Ամսի 5-7-ը Բեռլինում էի ՀՀ նախագահի հետ պաշտոնական այցելության ընթացքում, ամսի 8-ին արդեն Մոսկվայում հանդիպում էի Լավրովի եւ Բորդյուժայի հետ, ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն էի մասնակցում, ամսի 9-ին Երեւանում ընդունում էի եռանախագահողներին, դրանից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին, դրանից հետո այցելություն Պեկին եւ այլն»: « Այդ ընթացքում ես շուրջ 4 տասնյակ հեռախոսազրույցներ եմ  ունեցել, որոնք նվիրված են եղել հենց այդ իրադարձություններին: Ինչպես ասացի, առաջին վայրկյաններից, հենց այս ագրեսիան սանձազերծվեց, առաջին կապը հաստատվել էր ԱԳ նախարար Լավրովի հետ եւ շարունակվել էին տարբեր երկրների իմ գործընկերների հետ: Սա միայն ԱԳ նախարարի մասով, բայց մեծ ծավալի աշխատանք էին կատարում ԱԳՆ մյուս բոլոր կառույցներ, նաեւ դեսպանությունները:Մենք կառուցողական քննադատությանը լրջորեն ենք մոտենում, փորձում ենք շտկել նաեւ բացթողումները, բայց բերված քննադատությունը շինծու է եւ սին»,-հավելեց նա:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am