Թուրքիայի հայտարարությունն անթույլատրելի է. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների կապակցությամբ Թուրքիայի արած հայտարարությունն անթույլատրելի է համարեց: Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ոչ թե կոչ էին խաղաղության, այլ՝ պատերազմի,ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս բանակցային գործընթացի վրա կանդրադառնան ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Թուրքիայի կողմից այդ հայտարարություններն արմատապես դեմ է ԵԱՀԿ համանախագահների և միջազգային հանրության դիրքորոշմանը»,- ասաց Ս. Լավրովը: Եզրափակելով խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ իրենք արդեն վարժվել են Թուրքիայի ներկայիս իշխանությունների նման քաղաքականությանը:
