Փաշինյանը հնարավորություն կտա՞ Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան խաղի համար

Բառացիորեն մի քանի օր առաջ հրապարակվեց դատաիրավական բարեփոխումների մասին իշխանության մշակած նախագիծը: Հետաքրքրական է, որ փաստաթղթում առանձին գլուխ է նվիրված անցումային արդարադատությանը, որի վերաբերյալ խոսակցությունները, կարծես թե, վերջին շրջանում լռել էին։Ըստ նոր փաթեթի՝ Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմն իրագործվելու է հետևյալ շրջանակներում՝ հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ և այլն։Բացի դրանից, ըստ այդ նախագծի՝ «1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին, և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ»: Կարելի է փաստել, որ իշխանությունները տեղի տալով հանրային լայն շրջանակների պահանջը անցումային արդարադատության շրջանակը հասցրեցին մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներ: Դեռ հարց է՝ գործնականում այն ինչպիսի կիրառում կստանա, արդյոք Ննիկոլ Փաշինյանը ջրի երես կհանի իր քաղաքական կնքահոր ղեկավարած տարիների ընտրական եւ հետընտրական հանցագործությունները, սակայն մի բան փաստ է, որ այդ հեռանկարից առաջին նախագահն ու իր շրջապատն արդեն ջղաձիգ շարժումներ են ցուցադրում: Այսօր Տտեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը Ամուլսարի մասին հայտարարությամբ է հանդես եկել, որում ջախջախիչ քննադատության է ենթարկել գործող իշխանության՝ հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշման հարցում եւ առհասարակ անթույլատրելի համարել հանքի շահագործումը:<< 2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեր հանրությանը հույս է ներշնչել, որ հանքարդյունաբերության խնդիրները դուրս կբերվեն կոռուպցիայի և ընդերքի գիշատիչ շահագորման ճահճից: Այն ավելի ամրապնդվեց, երբ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ թաքցնելու առթիվ, որի շրջանակներում որոշում ընդունվեց պատվիրելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության և Բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման /ՇՄԱԳ և ԲՍԱԳ/ հաշվետվությունների անկախ փորձաքննություն:
Ցավոք սրտի, օգոստոսի 21-ին Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի կողմից հրապարակված ԷԼԱՐԴ կազմակերպության փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը, ինչպես նաև դրան հետևած վարչապետի և կառավարության այլ անդամների հայտարարությունները և հիմնավորումները հանրության մոտ մի շարք հարցեր են հարուցել, որոնք կասկածի տակ են դնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությունը>> ասվում է հայտարարությամբ: ՀԱԿ-ի համար պարզ չէ, թե ինչու կառավարությունը չի հրապարակում «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը: <<Դա չի կարող կոմերցիոն գաղտնիք լինել, քանի որ կնքված չէ երկու մասնավոր ընկերությունների միջև: Կառավարությունը ներկայացնում է Հայաստանի հանրությանը, իսկ պայմանագիրը կարգավորում է պետության սեփականության հանդիսացող ընդերքի շահագործումը, հետևաբար հարցը գտնվում է հանրային ոլորտում և պետք է ապահովվի կայացած գործարքի շուրջ կատարյալ թափանցիկություն>>: Ինչպես տեսնում ենք կենացները քաղցրանում են, սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են, քանզի Լեւոն Տեր- Պետրոսյանը հասկանում է՝ ինչ կարող է պատահել իր հետ, եթե Փաշինյանն իսկապես որոշի բացել Պանդորայի արկղը: Առանց այն էլ ՀԱԿ սպասելիքները գործող իշխանությունից արդարացված չեն, Նիկոլ Փաշինյանը կադրերի հարցում խիստ քմահաճություն է դրսեւորում, այնինչ շատ շատերը սպասում են տեղ ունենալ կերակրատաշտին մոտ: Եւ, ահա, ոչ միայն սպասելիքները չեն իրականացվում, այլ կարծես թե սուր է կախվու իրենց գլխին: Ուստիեւ այլ բան չի մնում, քան անցնել ռադիկալ քայլերի:
Կարծում ենք, որ ամեն ինչ այսքանով չի սահմանափակվի: Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ հասկացավ, որ իր հոգեզավակը որոշել է սպառնալիք դառնալ իր գլխին, իր խաղը վերսկսելու է Սերժ Սարգսյանի հետ: Իսկ նրանց փոխգործակցության հիմնավոր փաստարկներ կան, սկսած ՀԱԿ-ի խորհրդարանում հայտնվելուց, վերջացրած հրաշալի քառյակի տրոհումից, որի համար Սերժ Սարգսյանը առաջին նախագահին կլորիկ գումարով էր վարձահատույց եղել:

Անի Սահակյան

դիտվել է 2925 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am