Մենք սատարում ենք ՀԱՊԿ հայկական նախագահության կողմից ներկայացված առաջնահերթությունների ծրագիրը.Լավրով
Երևանում կայացած ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ-ռուսական հարաբերությունները գնահատեց սերտ ու դաշնակցային: «Մեր բանակցությունները ցույց տվեցին, որ մենք հաջողությամբ համագործակցում ենք ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլև միջազգային կառույցներում, նախ և առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, որն այժմ նախագահում է Հայաստանը: Մենք սատարում ենք ՀԱՊԿ հայկական նախագահության կողմից ներկայացված առաջնահերթությունների ծրագիրը: Հատկապես, գնահատելի է այն փաստը, որ լավ առաջարկություններ են արված ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ու ՀԱՊԿ դաշնակիցների միջև ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ»,-ասաց ՌԴ նախարարը:
