Բաքուն հարձակման կնախապատրաստվի

Պաշտոնական Երևանը գնում է հակամարտության շուրջ իրավիճակի սրացման, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի վերջին ելույթին:

Հիշեցնենք, նախօրեին բացելով Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովը, Զոհրաբ Մնացականյանը պնդել էր՝ «Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»։
«Հայաստանի նոր իշխանությունները պետք է ի վերջո կողմնորոշվեն՝ խաղաղություն են ուզում, թե իրավիճակի սրացում»,- արձագանքել է պաշտոնական Բաքուն, պնդելով, թե Հայաստանի արտգործնախարարը միտումնավոր իրավիճակի սրացման է գնում: - «Այդուամենայնիվ, ցանկացած սցենարի դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի ներկայիս ստատուս-քվոյի հետ, մեր համբերությունն անսահմանափակ չէ», -հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախօրեին իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը նաև հիշեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասին դիրքորոշումը. - «Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը»,-ասել էր Մնացականյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն ի պատասխան պնդել է․ - «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կան այդ շրջանի հայկական ու ադրբեջանական համայնքներ: Տարածաշրջանի բնակիչների ինքնորոշման իրավունքի ձևաչափերը հստակ քննարկման կարող են դրվել միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հիմնարար իրավունքները վերականգնելուց, հարազատ բնակավայրեր նրանց անվտանգ վերադարձից ու արժանապատիվ կեցությունից հետո»:

Հայաստանյան դիվանագետների ամենամյա հավաքում հակամարտության կարգավորման ամսին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել, վերստին պնդելով՝ «ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, և դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափն է»:

Նա նկատել էր․ «Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը»։ Փաշինյանը շեշտեց, որ զարմացած է, որ միջազգային շրջանակներում Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները շատ հաճախ նույնական են ընկալվում․ - «Երբ մենք հստակ արձանագրում ենք, որ, ասենք, Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և այնտեղի շուկայում վաճառել իրենց արտադրած գյուղմթերքը, գնել իրենց անհրաժեշտ ապրանքները և ետ վերադառնալ Աբխազիա կամ Հարավային Օսիա, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից ետ են ուղարկում՝ միայն այն պատճառով, որ նա հայկական ազգանուն ունի, երբեմն սա ավելի ամբողջական պատկերացում է տալիս Ղարաբաղի հարցի էության մասին, քան նույնիսկ մի քանի ժամանոց դասախոսությունը»:

Հաջորդ՝ մոռացված կամ նենգափոխված ճշմարտությունը, ըստ Փաշինյանի, Ղարաբաղի բանակցային կողմ լինելու հարցին է վերաբերում․ - «Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, և դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափն է, որ ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային Միության կազմից, ու դա հիմա ոչ ոք տարօրինակ չի համարում, նույնպես և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից, ու դա նույնպես տարօրինակ չպետք է համարվի, որ եթե Ադրբեջանի նախագահը անզիջում, ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաև Հայաստանից, և այլն, և այսպես շարունակ»:

Հիշեցնենք, որ համաժողովը լրագրողների համար փակ էր, և հրապարակային էին միայն վարչապետի և արտաքին գործերի նախարարի ելույթները: Դիվանագետներից բացի, համաժողովին մասնակցում էին նաև Պաշտպանության նախարարը և Ազգային Անվտանգության ծառայության պետը:

Փաշինյանի և Մնացականյանի ելույթներից հետո, այսպիսով, պաշտոնական Բաքուն հրապարակային արձանագրում է, որ հայկական կողմը կոշտացրել է դիրքորոշումը։ Սա նշանակում է, որ առաջիկայում Ադրբեջանի կողմից կարելի է սպասել դիվերսիոն գործողությունների և սահմանայի իրավիճակի սրման դրսևորումների։

Թամար Բագրատունի

դիտվել է 9292 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am