Նրա համար սովորական էր սեփական երեխայի կոկորդը դանակով կտրելը. Խաչատուրյան քույրերի փաստաբանը նոր մանրամասներ է հաղորդում

Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում Միխայիլ Խաչատուրյանի մասին նոր մանրամասներ է հաղորդել:

«Մենք շարունակում ենք ուսումնասիրել Միխայիլ Խաչատուրյանի ինքնությունը` հիմնվելով նրա դուստրերի վերաբերյալ գործի նյութերի վրա: Ուրեմն, ո՞վ էր նա: Սիրող, բայց խիստ հայր կամ սադիստ հանցագործ:

Այս հղումով ես դնում եմ զինանոցը, որը գտնվել է Միխայիլ Խաչատուրյանի տանը: Ո՞վ կարող է լինել այս մարդը: Ինչո՞ւ էր նրան զենք պետք: Գուցե պետք էր պաշտպանվել: Գուցե պաշտպանում էր թույլերին: Գուցե նա կոլեկցիոնե՞ր է:

Ո´չ, ո´չ և ո´չ: Այն անհրաժեշտ էր, որպեսզի կիրառվեր թույլերի և անպաշտպանների դեմ, նրանք, ովքեր չեն կարող հակադարձել, ովքեր չունեն ուժ կամ դիրք:

Նրա համար սովորական էր սեփական երեխայի կոկորդը դանակով կտրելը, ատրճանակի բռնակով հարվածելը… Եվ ինչ-որ մեկին բավարարում է դաժանությունը՝ այս ամենը անվանելու դաստիարակություն:

Բայց մի ընտանիքը, որպես իր ուժը ցույց տալու ասպարեզ, Խաչատուրյանին բավարար չէր: Աղջիկները ասում էին, որ Միխայիլ Խաչատուրյանը զենք է կրում իր հետ և եղել են դեպքեր, երբ նա սպառնացել է բոլորովին անծանոթ մարդկանց:

Մենք անընդհատ հաստատում ենք գտնում այս հարցում: Հատորներից մեկը պարունակում է մի դեպք, որը հանգեցնում է որոշակի մտքերի:

2013 թվականի դեկտեմբերի 15-ին տիկին Բելևցովա Տ.Վ.-ն դիմել էր ոստիկանություն (Ես հրապարակում եմ փաստաթղթերը նրա համաձայնությամբ, անձնական տվյալները՝ հեռախոսահամարները, հասցեները և մեքենայի պետական համարը իմ կողմից ծածկված: Բնօրինակում հասցեն համընկնում է Միխայիլ Խաչատուրյանի հասցեի հետ. մեքենայի համարը համընկնում է նրա մեքենայի համարին), խնդրելով պատասխանատվության ենթարկել այն քաղաքացուն, որին խնդրել է հանել իր մեքենան մայթից և ազատել դեպի մուտք տանող ճանապարհը: Ի պատասխան` Lexus մեքենայի սեփականատերը սկսել է ագրեսիվ վարք ցուցաբերել, ցենզուրայից դուրս բառեր օգտագործել ու նրա վրա պահել ատրճանակ՝ հետևյալ բառերով.

«Ես կսպանեմ քեզ»:

Դա հանցագործություն էր թվում: Պարզ է, թե ով է դա կատարել, պարզ է, թե որտեղ է նա ապրում, նա չի թաքնվում: Կարող եք գործ հարուցել… Բայց ինչ-ինչ պատճառներով նյութը, պարզվեց, որ գտնվում է շրջանի ոստիկանի մոտ, որը հաստատեց, թե որտեղ է վերոհիշյալ քաղաքացին ապրում, բայց որոշում է կայացրել քրեական գործ հարուցել չհեռանալու մասին, քանի որ… ոչ ոք նրա դիմաց դուռ չի բացել:

Հարց է ծագում. Ինչո՞ւ չգրավել տունը: Ի վերջո, մեր քաջարի ոստիկանությունը, ցանկության դեպքում, մահացածների գործն էլ կուղարկի դատարան: Անգործությունը անտարբերությունի՞ց է, թե՞ հետաքրքրությունից էր դուրս:

Պատասխանը այն հարցի, թե ինչու նա երբեք պատիժ չի կրել ո´չ այս գործի համար, ո´չ էլ բազմաթիվ մյուս գործերի, կա:
Բայց այդ մասին ես կամ իմ գործընկերները կխոսենք ավելի ուշ: Պետք է, չէ՞, որ լինի ինտրիգ (խոստանում եմ, որ դա էպիկական կլինի): Այդ ընթացքում կարդացեք, զարմացեք, տարակուսեք»:

Սղագրել է shantnews.am

դիտվել է 1083 անգամ
Լրահոս
«Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am