17-ամյա Անուշը չգիտեր, որ զինվորական ամուսնուն վերջին անգամ է տեսնում. նրա ընտանիքը կարիք ունի առաջին անհրաժեշտության իրերի

Hetq.am. 17-ամյա Անուշ Օհանյանին հանդիպեցինք Չարենցավանում: Այստեղ է ապաստան գտել Թալիշից եկած Օհանյանների բազմազավակ ընտանիքը: Տղամարդիկ չկային, միայն երեք տղա երեխա, մնացածը՝ կանայք: Ընտանիքի հայրը` Վարուժանը, զինվորական է, Թալիշում է: Իսկ փեսան` Անուշի ամուսինը, նույն գումարտակում ծառայող ավագ լեյտենանտ 25-ամյա Հրաչ Գալստյանը, զոհվել է ապրիլյան պատերազմի ժամանակ:Անուշը տեսախցիկի առաջ մի քանի նախադասությունից ավելի չկարողացավ արտասանել: Տատիկը, թե`ախր Հրաչն ու Անուշն իրար շատ էին սիրում:Մեկ ամսից լույս աշխարհ կգա Անուշի ու Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը: Աղջիկ է ծնվելու` Անահիտը. «Հրաչի հետ որոշել էինք, որ Անահիտ ենք դնելու անունը Հրաչի մոր պատվին»: Երկու օրից Անուշը կգնա Գյումրի` Հրաչենց տուն, կմնա այնտեղ, կծննդաբերի, կմեծացնի Հրաչի ու իր երեխային:Անուշը սովորում է Ստեփանակերտի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի առաջին կուրսում: Արդեն դիմել է, որպեսզի գործերը տեղափոխեն Գյումրի: Ապագայում նա դառնալու է աշխարհագրության ուսուցչուհի:Անուշը լուրջ հոգեբանական օգնության կարիք ունի, կորցրել է սիրելիին, վերքը թարմ է: Նրա ընտանիքը կարիք ունի առաջին անհրաժեշտության իրերի, միգուցե 30.000 դրամ վարձը կարող են բարի մարդիկ վճարել կամ առաջարկել անհատույց բնակարան: Նրանք հաշվեհամար չունեն 077 68 05 90 Անուշ Օհանյանի հեռախոսահամարն է:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am