ՀԱՊԿ-ը մեկ օրում կարող է հասնել օգնության, այն պետությանը, ով դիմի
ՌԻԱ Նովոստիին ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտնել Է ,որ ՀԱՊԿ-ի հավաքական ուժերը կարող են մեկ օրվա ընթացքում հակազդել ցանկացած սպառնալիքի կազմակերպության պետությունների սահմաններում: «Իրական սպառնալիքի հայտնվելու դեպքում, չնայած ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի կազմի մեջ մտնող զորամասերի ստորաբաժանումների միջեւ հեռավորությանը, քաղաքական որոշման ընդունումից հետո մեկ օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի առաջապահ ստորաբաժանումները կսկսեն իրական օգնություն ցուցաբերել այն պետությանը, որը դիմել Է ՀԱՊԿ-ի օգնությանը», ասել Է նա:
