«Մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի». Լավրովի գրառումը /տեսաշար/
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ,Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Լավրովը շրջայց կատարեց թանգարան-ինտիտուտում` պատվո հյուրերի հուշամատյանում թողնելով հետևյակ գրառումը.
«Շնորհակություն բոլորին, ովքեր պահում են այդ հիշողությունը և անում ամեն ինչ, որ հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չմոռացվի: Իսկ մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի»:
