Նիկոլ Փաշինյանը առաջարկ կանի Սերժ Սարգսյանի թիմակիցներին
Նիկոլ Փաշինյանը նախանձելի ժամանակներ չի ապրում, կուտակված խնդիրներ, ներդրումների բացակայություն։ Միակ հույսի ճանապարհը նախկիններին բռնել բաց թողնելն է ու նրանցից գումարներ վերցնելը, այս օպերացիան որոշակիորեն ծառայեցնում է նաեւ վարկանիշի պահպանման նպատակով, սակայն հանրությունն արդեն բացահայտել է, որ նախկինների հետ «ժողովրդի վարչապետը» փողային պահմտոցի է միայն խաղում եւ այս գործընթացի վերջն էլ գալու է։
Մեր տեղեկություններով Փաշինյանը պլան Բ ունի, ինչ-որ պահից նա կառավարության ձախողումը կբարդի իր թիմի վրա, կփոխի կառավարության կազմը, մասնավորապես, այդ ժամանակ առաջարկ կանի ՀՀԿ-ի իրավաբանական գիգանտներին մի հարվածով երկու խնդիր կլուծի՝ հերթական անգամ կքանդի ՀՀԿ-ն։
