Ռուսաստանը ծրագիր ունի, պետք է դուրս գալ բանակցային գործընթացից

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարելիք այցին ընդառաջ տագնապային տրամադրություններ են առաջացել։ Այդ տրամադրությունները ձեւավորվել են ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդած լուրերի արդյունքում, որոնք տեղեկացնում են, որ Լավրովը վաղը Արցախի հարցով Հայաստան է բերելու մի փաստաթուղթ, որտեղ հստակ դրված է տարածքների հանձնման հարցը։ Ըստ այդ փաստաղթի՝ որոշ տարածքների հանձնելուց հետո կտեղակայվեն խաղաղապահ զորքեր, ապա կլինի փախստականների վերադարձի ծրագրի իրագործում, վերջում միայն հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակ։ Այս տեղեկությունները հրապարակվել են Կրեմլի քարոզչամեքենաների կողմից, որը ըստ էության ապատեղեկատվություն համարել չի կարելի։ Մասնավորապես, «Կոմերսանտը» վկայակոչում է Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներին մոտ կանգնած իր աղբյուրներից մեկին, որի խոսքով՝ Ռուսաստանն առաջիկայում անելու է ամեն ինչ՝ հակամարտության կարգավորումը գտնելու համար, որը կայունություն և երկարատև խաղաղություն կապահովի Անդրկովկասում։ Լրատվամիջոցի հրապարակման մեջ հիշեցվում է նաև, որ 2011թ. Կազանում՝ այդ ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ, որը նախատեսում էր ազատագրված 4 տարածքների ամբողջական ևս 2 տարածքների մասնակի վերադարձ Ադրբեջանին և Լաչինի միջանցքի ստեղծում, որը ցամաքային կապ կստեղծեր Հայաստանի և Արցախի միջև։ Բուն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվելու էր առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ հանրաքվեի միջոցով, այն բանից հետո, երբ կլուծվեր փախստականների խնդիրը, սակայն այս փաստաթղթի շուրջ կողմերը կոնսենսուսի չեկան, մինչդեռ հիմա, ըստ լրատվամիջոցի, Հայաստանը պատրաստ է քննարկել այդ փաստաթուղթը։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ Լավրովի այցի ու դրան նախորդող լուրերի մասին խոսելով ասում է, որ ակնհայտ է, որ ռուս «բարեկամները» հստակ ծրագիր ունեն.«Ենթադրում եմ, որ նրանք իրենց ծրագիրն ունեն, որ բազմակենտրոն աշխարհում ռուսական կենտրոնն են ուզում ձեւավորել, պարզ է, որ Հայաստանն իրենց ծրագրում տեղ ունի»։ Շիրինյանը նկատում է, որ Արցախի չոսօրյա պատերազմը խառնել է բոլորի խաղաքարտերը, նաեւառաջ՝ Բաքվի, երկրորդ՝ Անկարայի, ինչպես նաեւ Ռուսաստանի:«Քանի որ Ռուսաստանը Անկարայի ու Բաքվի մերձեցումը փորձում է խափանել Հայաստանի հաշվին։ Սա Ռուսաստանի համար ավանդական քաղաքականություն է»,- հիշեցնում է Շիրինյանը, ասելով, որ Հայաստանն իսկապես ծանրագույն վիճակում է հիմա հայտնվել՝ հաշվի առնելով մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը, կարելի է արձանագրել, որ Հայաստանն այժմ բոլորովին մեկուսացել է աշխարհից: «Դրա համար հիմա խիստ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը մերձենա ԱՄՆ-ի հետ ու չեզոքացնի ռուսական հզորությունը, հատկապես, որ ԱՄՆ պետդեպը հայտարարություն տարածեց՝ ընդգծելով ինքնորոշման իրավունքը։ Երկրորդ՝ պետք է նաեւ Իրանին ներքաշել այս ամենի մեջ, որովհետեւ Իրանը կատեգորիկ դեմ է խաղաղապահների տեղակայմանը, որից հետո Ռուսաստանը հավերժ խառնակչությունների կգնա»,- պարզաբանեց նա: Մեր ռուսասիրությունը Շիրինյանի խոսքով մեր քթից են բերում։ Ըստ մեր զրուցակցի՝ մտացածին են այն կարծիքները, թե խաղաղապահների տեղակայումը խաղաղություն կբերի սահմանին. «Հենց սկզբից պետք է կանխել այդ զարգացումը»։ Քաղաքագետի համոզմամբ արցախյան վերջին ազատամարտի հաղթանակը «ջրելը» հանցագործություն է, Շիրինյանը ընդգծեց, որ գոնե հիմա առաջին անգամ պետք է բարձրաձայնել ու պնդել.«Սկզբից Արցախի անկախություն, հետո նոր մնացածը, եթե չկա կարգավիճակի հարց, ես ոչինչ չունեմ բանակցելու։ Ընդհանրապես հիմա ոչ մի հարց մեզ հետ չպիտի սակարկեն։ Իշխանությունը պետք է հրաժարվի բոլոր բանակցություններից, ասելով, որ ինքը կապ չունի այդ բանակցությունների հետ, քանի որ Արցախն ազատագրվել է, ինքնորոշման իրավունքով իր պետականությունը հաստատել։ Հիմա անհասկանալի է՝ ՀՀ-ն ինչ է ներկայանում այդ բանակցությունների սեղանի շուրջ» տարակուսում է Շիրինյանը։ Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am