«Կարծում եմ՝ արդեն միացել է այս իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը». Շահնազարյան

Ամուլսարի հանքավայրի շահագործել-չշահագործելու հարցում ներքին տարակարծություններն այս փուլում չեն բերի իշխանության տապալման: Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը: Բայց դրա հետ մեկտեղ՝ վարչապետ Փաշինյանը կանգնել է մի շարք խնդիրների առաջ:

Դավիթ Շահնազարյանն ընդգծում է, որ Հայաստանում իշխանությունը հիմա մեկ անձ է`ի դեմս վարչապետ Փաշինյանի: Եվ ահա, այդ իշխանությունը, ինչպես կարծում է մեր զրուցակիցը, լրջագույն հանցագործություն է կատարում պետության դեմ՝ չկարողանալով որոշում ընդունել Ամուլսարի հարցում:

«Տևական ժամանակ, հիմա արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ամուլսարը փակված է, չի գործում, իսկ իշխանությունը անընդհատ փորձում է, ինչպես մյուս բոլոր հարցերում, խուսափել պատասխանատվությունից և լուծում չտալ: Անկեղծ ասեմ` ինձ համար ակնհայտ էր, որ կառավարությունը կամ Փաշինյանը որոշելու է բացել Ամուլսարը»,-ասում է Շահնազարյանը ու հավելում, որ իր այդ ամբոխահաճությունը, պոպուլիզմը, որն իր քաղաքական գործունեության հիմքն է, ուղղորդող բաղադրիչը, հանգեցրեց այս վիճակին:
Հիշեցնելով անցյալ տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոստումները՝ փակել Ամուլսարը, զրոյացնել վարորդների տուգանքները և այլն, Շահնազարյանը նկատում է, որ հիմա Փաշինյանը կանգնել է մի խնդրի առաջ, որ նույնիսկ այն շերտերը, որոնք իրեն պաշտպանել էին Ամուլսարի հարցով ընդվզեցին:

«Սա, այսպես կոչված, հեղափոխության ներքին խնդիրն է: Ինչպես ուզում են, այնպես էլ թող լուծեն: Ակնհայտ է, որ Ամուլսարը բացվելու է»,-ասում է Շահնազարյանը:

Նրա կարծիքով` Ամուլսարի հարցը այլ կազմակերպություններ օգտագործելու են Փաշինյանի վրա ճնշում գործադրելու և որոշակի դիվիդենտներ ստանալու համար, հասկանալի է` ըստ իրենց շահերի:

Ժողովուրդը, ինչպես նկատում է Շահնազարյանը, վաղուց է սկսել էյֆորիայից դուրս գալ. «Իսկ նման հարվածներ դեռ շատ է տանելու իշխանությունը, որովհետև Փաշինյանը դեռևս մնացել է 2018 թ.-ի ապրիլի 22-ի վիճակում: Բայց ինքը շատ լավ հասկանում է նաև, որ այն սատարումը, որն ուներ լայն զանգվածների կողմից, հիմա չկա»,–կարծում է Շահնազարյանը:

Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ հասարակությունն իսկապես սկսել է արթնանալ, և դա ամենամեծ վտանգն է Փաշինյանի իշխանության համար. «Ես կարծում եմ, որ արդեն միացվում է այս իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը: Արդեն այն միացվել է»:
Ազգային անվտանգության պատասխանատու պետական կառույցը ժամանակին ղեկավարած գործիչը անհանգստանալու հիմնավոր պատճառներ է տեսնում մեկ այլ առումով ևս, որ Փաշինյանի կառավարությունը, ընտրությունները դիտարկելու պատրվակով, օտարերկրյա գրանտային սնուցմամբ սորոսական կազմակերպություններ է մտցնում Արցախ, ըստ որում, դրա համար նրանց հատկացնելով հարկատուների միջոցները: Խոսքը Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» և հակակոռուպցիոն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպություններին կառավարության պահուստային ֆոնդից 33,6 մլն դրամ հատկացնելու մասին է:

Դավիթ Շահնազարյանը նաև նկատում է, որ, օրինակ, նույն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը, որ հակակոռուպցիոն նպատակադրումներ է հետապնդում, այս ընթացքում ոչինչ չի ասել Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ կոռուպցիոն երևույթների վերաբերյալ:
«Դա այն դեպքում, երբ նախորդ բոլոր կոռուպցիոն մեխանիզմները պահպանվել և զարգացվել են, բացի դրանից, առնվազն 3 նոր կոռուպցիոն մեխանիզմ է ստեղծել Փաշինյանը»,-նշում է զրուցակիցը` որպես նոր կոռուպցիոն մեխանիզմ հիշատակելով վարչապետի տիկնոջ նախաձեռնած հիմնադրամները, որոնք համարում է փակ և անթափանց կառույցներ:
Ասել կուզի, որ գործ ունենք այսպես կոչված «նոմենկլատուրային քաղհասարակության» երևույթի հետ: Մյուս կողմից, Դավիթ Շահնազարյանը ուշադրություն է հրավիրում «Բաց հասարակության հիմնադրամներ» կամ Սորոսի հիմնադրամների հայաստանյան կառույցի ղեկավարի արած հայտարարությանը, որ իրենք ակտիվորեն աջակցել և օժանդակել են տեղի ունեցած իշխանափոխությանը:

«Սա ուղղակիորեն դրսի միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին»,–ասում է քաղաքական գործիչը: Նա կարծում է, որ սրան պետք է շատ խիստ գնահատական տալ, ընդհուպ՝ արգելել կազմակերպության գործունեությունը Հայաստանում, հաշվի առնելով, թե ինչ ուղղություն են տանում այդ կազմակերպությունները։

դիտվել է 1376 անգամ
Լրահոս
Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը «Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video) Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան 33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան Նիկոլ Փաշինյա՛ն, ձեր շնորհիվ Շուռնուխի կեսը ադրբեջանական դարձավ․ ընդդիմադիր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am