«Սիվիլնեթ» հիմնադրամի տնօրեն նշանակված Աբո Պողիկյանը վիրահատության է ենթարկվել
Դիտել նաև
Ընտանիքի 4 անդամներ «սննդային թունավորմամբ» տեղափոխվել են հիվանդանոց
Արագածոտնի մարզում 3-ամյա աղջնակը ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Արցախում 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում
Թբիլիսյան խճուղում կառուցվող շենքից 59-ամյա բանվորը վայր է ընկել և տեղում մահացել
«Հրապարակ» թերթը գրում է.
Օգոստոսի սկզբին «Սիվիլնեթ» հիմնադրամի տնօրեն նշանակված Աբո Պողիկյանը՝ ՀՅԴ-ին պատկանող լոսանջելեսյան «Ասպարեզ» թերթի երկարամյա խմբագիրը, դեռեւս չի ժամանել Հայաստան եւ չի ստանձնել համանուն լրատվամիջոցի անմիջական ղեկավարումը։ Բանն այն է, որ նա ԱՄՆ-ում օրերս սրտի վիրահատության է ենթարկվել եւ դեռ մի քանի շաբաթ էլ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ նա մոտ մեկ տարի առաջ հեռացվել էր ՀՅԴ-ից եւ որոշում էր կայացրել բնակություն հաստատել Հայաստանում։ Նրա նշանակումն այս պաշտոնին վերագրում են «Սիվիլնեթի» հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանին, ով մտերիմ հարաբերություններ ունի Պողիկյանի հետ։
