Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդի դի
Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ Արտակարգ իրավիճակնների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 86 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում աշխատում է նաև ԱԻն ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Մանրամասները՝ shamshyan.com-ում
