«Պատանդված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսն՝ այսօր
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտում ապրիլի 22-ին կկայանա Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի «Պատանդված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը» (Truth Held Hostage, America and the Armenian Genocide – What then? What now?) գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է Asbarez-ը։
Հիշեցում է արվում, որ նա դեսպանի պաշտոնում աշխատել է մինչև 2005 թվականը։ Նրա պաշտոնաթողության պատճառը հայտարարությունն էր, որում նա 1915թ. իրադարձությունները բնորոշել էր «ցեղասպանություն» բառով։
Գիրքն իրենից ներկայացնում է այդ հայտարարությանը նախորդած ու հաջորդած դեպքերի ժամանակագրություն:

