Իշխանությունը գցած է փողոցում. ո՞վ այն կվերցնի

Փողոցով իշխանության եկած քայլարածները, ավելի ճիշտ՝ նրանց առաջնորդը, շատ ծանր վիճակում է հայտնվել։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության «ուղեգիրը» ստացել է փողոցից ու սրբացրել փողոցի ամբոխին, կամ ինչպես իր ողջամիտ թիմակիցը կասեր՝ անգրագետ Պողոսին ու նրա անգրագետ բազմանդամ ընտանիքին։

Հիմա Փաշինյանը կրակն է ընկել փողոցի ձեռքը։ Բայց պետք է իրեն մեղադրի, քանզի կաբինետում հայտնվելուց հետո հոգով ու սրտով մնաց փողոցում։ Անկեղծ ասած՝ այլ բան չէր էլ կարող լինել, քանզի «ժողովրդի» վարչապետն այլ բանի ունակ չէ։ Նիկոլը Վարդգես Գասպարիի մակարդակից չբարձրացավ ու նույնիսկ ՀՀԿ–ի տատիկի մակարդակի չհասավ։

Կյանքը, սակայն, ստիպում է նրան կաբինետից ու պետությունից էլ որոշ բաներ հասկանալ։ Արդյունքում՝ նա տեսնում է, որ իրեն իշխանության բերած պողոսները վտանգավոր են ինչպես իր իշխանության, այնպես էլ պետության համար։ Պողոսները մի կողմից պահանջում են Նիկոլից, բայց մյուս կողմից հիմարություններ են անում, ինչի արդյունքում նա չի կարող բավարարել պողոսների պահանջները։

Պողոսները անգրագետ են ու մանիպուլացվող։ Նրանց ապուշացրել են այնպես, ինչպես ատոմակայանը փակելու ժամանակ էին ապուշացրել։ Նրանց օգտագործում էին՝ ինչպես միշտ են օգտագործել։ Պարզապես հիմա օգտագործողներն ուզում են Նիկոլի ձեռքից խլել օգտագործման «լիցենզիան», ինչն էլ նրա նյարդայնացման պատճառ է դարձել։ Նիկոլը մնացել է սեփական «պրիոմի» տակ ու իր տեղը չի գտնում ճակատագրի այդ հեգնանքից։

Ինչ վերաբերում է հանքի պատմությանը, ապա պողոսները չեն հասկանում, որ իրենց Ամուլսարի հանքով վախեցնողներն ընդամենը իշխանության կամ փողի հարց են լուծում կամ էլ դրսի ուժերի պատվերը կատարում՝ ավելի հեռուն գնացող առաքելությամբ։

Պողոսներին խուճապի են մատնել ու հանել փողոց՝ գոռգոռալու։ Նրանց բերանը մինչ այդ լեզու էր դրել անձամբ Փաշինյանը՝ հայտարարելով, թե բա՝ իրենք կարող են կառավարության դուռը ջարդել, քանզի դա իրենց դուռն է, և ինչ ուզեն՝ կանեն։ Պողոսներն էլ հիմա ինչ ուզում՝ անում են։

Փաշինյանը հիմա սարսափով է պարզել, թե, պատկերավոր ասած, ինչ բեջուռա կենդանիներ են իր հենարանը հանդիսացող անգրագետ պողոսները՝ իրենց անգրագետ բազմանդամ ընտանիքով։ Փաշինյանը նաև պարզել է սեփական անցյալի էժանագին բնույթը, բայց հիմա հետ չի կարող գնալ։

Նա հիմա հայտնվել է փակուղու առաջ։ Հայտնի հեքիաթի լեզվով ասած՝ Նիկոլը ձախ գնա՝ ձին կկորցնի, աջ գնա՝ գլուխը։ Իսկ եթե առաջ գնա, ապա կարող է փոսում հայտնվել։ Դե, իսկ հետ գնալը «ֆուկ» լինելուն համարժեք բան կլինի։ Դրա համար էլ տեղում կանգնած մնացել է։

Եթե Ամուլսարի հարցում Նիկոլը չկարողացավ սեփական որոշմանը տեր կանգնել, ապա վերջնականապես դուրս կմղվի վարչապետի աթոռից՝ մնալով որպես ֆեյսբուքյան օգտատեր (լավագույն դեպքում)։ Իսկ եթե նա ընդառաջ գնա պողոսների գոռգոռոցներին, վախենա կանաչը միայն դոլարի տեսքով սիրող «բնապահպաններից» և Ամուլսարի հանքի հարցով հետ պտտեցնի սեփական որոշումը, ապա ավելի շուտ կհայտնվի վարչապետի կաբինետից դուրս վիճակում։

Նիկոլը իշխանությունը ստացավ փողոցից և փողոցում թողեց իշխանությունը՝ կաբինետային աշխատանքը փոխարինելով անիմաստ «լայվերով», շոուներով ու էժանագին թամաշաներով։

Իշխանությունը մնացել է փողոցում։ Այն ընկած է գետնին, բայց դեռ վերցնող չկա։ Բնականաբար, այս վիճակը երկար չի շարունակվի։ Փողոցում վատ ընկած իշխանությունը միշտ էլ վերցնող կգտնվի։ Կարևորն այստեղ այն է, որ պողոսների իշխանությանը փոխարինելու գան ոչ թե «կանաչով» դրսից սնվող թրքաբոլշևիկները, այլ հայաստանակենտրոն ուժերը։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1003 անգամ
Լրահոս
Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը «Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video) Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան 33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան Նիկոլ Փաշինյա՛ն, ձեր շնորհիվ Շուռնուխի կեսը ադրբեջանական դարձավ․ ընդդիմադիր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am