«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու շաբաթ է անցել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի փախուստից, սակայն ոստիկանությունը մինչեւ հիմա չի հայտնաբերել նրան:«Ժողովուրդին» Սպարտակ Դանիելյանի փախուստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ նա փախուստի է դիմել հետնամուտքով, իսկ սենյակի մուտքի մոտ, որտեղ գտնվել է նա, որեւէ մեկը չի հսկել եւ, ամենայն հավանականությամբ, Սպարտակը՝ տեսնելով, որ դռան մոտ որեւէ մեկը չի հսկում, ճողոպրել է:Ըստ էության, տեղի ունեցած միջադեպը մի լավ դաս է եղել Կենտրոնի դատարանի նախագահի եւ կարգադրիչների ղեկավարության համար, քանի որ մեզ տեղեկություններ հասան, որ դեպքից անմիջապես հետո դատարանի ղեկավարությունը որոշել է կալանավորվածների համար սահմանված սենյակի մուտքի մոտ, բացի ոստիկաններից, հսկողություն սահմանեն նաեւ դատարանի կարգադրիչները:
Ի դեպ, նկատենք, որ տեղի ունեցած միջադեպի գործով դատական կարգադրիչներն իրենց մեղավոր չեն ճանաչում՝ ըստ էության, մեղքը գցելով ոստիկանների վրա: Նրանք նշում են, թե սենյակը, որտեղ պահում են կալանավորներին, հսկողություն են իրականացնում ոստիկանները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը