Հայտարարություն՝ Օսկանյանի ապագա կուսակիցների կողմից

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին 1 տարում մամուլը բազմիցս գրեց, որ շուտով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա հետաձգվում էր։ Նախօրեին Օսկանյանն ու ԲՀԿ խմբակցության 4 «անջատականներն» Ընտրական օրենսգրքին առնչվող հայտարարություն արեցին։ Օսկանյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի ստորագրությամբ հայտարարություն տարածվեց, որ իրենք օրենսգրքի քննարկման «4+4+4» ձևաչափի հաստատումից հետո աջակցել են ոչ իշխանական թևի ներկայացրած 5 պահանջներին և այժմ հիասթափված են, որ չի կայացվել համաձայնություն առանցքային որևէ հարցի վերաբերյալ. «Դա չի բխում մեր պետության և հասարակության շահերից։ Մենք վերահաստատում ենք մեր մոտեցումներն Ընտրական նոր օրենսգիրքը բարեփոխելու ուղղությամբ և պնդում ենք, որ այն պետք է ընդունվի կոնսենսուսով։ Եվ պետք է շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ»։ Երեկ Ստեփան Մարգարյանից մեր լրագրողը ճշտել է՝ կարելի՞ է ասել, որ երեքդ լինելու եք Օսկանյանի կուսակցությունում։ «Նախ՝ եթե մենք մտնելու ենք, ապա չի լինելու Օսկանյանի կուսակցություն, լինելու է ընդհանուր կուսակցություն»,- խուսանավել է նա՝ ասելով, որ շուտով իրենք հայտարարությամբ հանդես կգան, որով կպատասխանեն բոլոր հարցերին։ Պատասխանելով ԸՕ նախագծի հարցում հնարավոր զարգացումների հարցին, Մարգարյանն ասել է. «Խնդիրը կարևոր է, այն չի լուծվել, մենք աջակցություն էինք հայտնել «4+4+4»-ին, բայց պարզվեց, որ առաջ քաշված պահանջները չեն լուծվել, եթե հնարավորություն լինի, նորից պատրաստ ենք ինչ-որ ձևով աջակցել»։  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am