Երևանը տեղեկացրել է ՆԱՏՕ-ին
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման ընթացքում փաստեր է ներկայացրել, որոնք, Երևանի կարծիքով, վկայում են ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտումների մասին, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ՀՀ ՊՆ մամլո ծառայությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բրյուսելի շտաբ-բնակարանում: Տոնոյանը ներկայացրել է «ադրբեջանական կողմից մարդու իրավունքների խախտումները ապացուցող փաստեր»,- հայտարարել են մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հարցեր: Վերբշոուն բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը` հույս հայտնելով պահպանել զարգացման դինամիկան:
