Մեսսին բաց է թողել «Բարսելոնա»-ի մարզումը
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել թիմի այսօրվա մարզումը: «Դեպորտիվո»-ի դեմ նախօրեին կայացած խաղում արգենտինացին սրունքաթաթին հարված է ստացել: Անվտանգության նկատառումներով նրան հանգստյան օր են տրամադրել: Մեսսիի վնասվածքի լրջության աստիճանի մասին տեղեկություններ չեն հրապարակվել:
