Yeni Mesaj. Թուրքիան ձախողեց

Վերջին շրջանում Թուրքիան միջազգային ասպարեզում գլխավորում է հակավարկանիշներն ու եզրափակում բոլոր դրական ցուցակները: Վառ օրինակներից մեկը մամուլի ազատության ինդեքսն է: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականի Խոսքի ազատության համաշխարհային ինդեքսը: 180 երկրների ցանկում Թուրքիան 151-րդ տեղում է: Մամուլի ազատության ինդեքսում Թուրքիան միեւնույն կատեգորիայում հայտնվել է այնպիսի երկրների հետ միասին, ինչպիսիք են Իրանը, Իրաքը, Ալժիրը, Նիգերիան, Եթովպիան: Վարկանիշի առաջին հորիզոնականներում սկանդինավյան երկրներն են՝ Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Դանիան: Զեկույցի բաժնում Թուրքիայի մասին նշված է. «Նախագահ Էրդողանը Թուրքիայում լրատվամիջոցների դեմ հարձակում է սկսել. լրագրողներն ու սոցիալական մեդիայի օգտատերերը դատարան են կանչվում՝ «նախագահի վիրավորանք հասցնելու հիմքով»; համացանցը կանոնավոր կերպով գրաքննության է ենթարկվում; մամուլն ու քաղաքացիական հասարակությունը, չնայած ճնշումներին, դիմադրում է Էրդողանի բռնակալական դիրքորոշմանը»: Այս մասին գրում է թուրքական Yeni Mesaj-ը: Վերջին 10 օրերին ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից նույնպես Թուրքիայի հասցեին լուրջ նախազգուշացումներ են հնչել: Մասնավորապես, ԵՄ-ին անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի մասին զեկույցում նշված է. «Թուրքիան պետք է իսկապես դիմակայի լրագրողներին նկատմամբ ճնշումների ցանկացած ձեւերի, հետաքննի լրատվամիջոցների աշխատակիցների դեմ հարձակումներն ու սպառնալիքները, ակտիվորեն կանխի մամուլի դեմ հարձակումները»: Մարդու իրավունքների մասին ԱՄՆ Պետքարտուղարության՝ 2015 թվականի զեկույցում նույնպես Թուրքիան քննադատության է ենթարկվում: Ըստ Inosmi-ի, այս զեկույցներում նշվում է, որ կառավարության կողմից լրատվամիջոցների վերահսկողության կամ ճնշումների մեթոդներից մեկը տնտեսական մտրակն է: Ընդդիմադիր թերթերն ու հեռուստաալիքները բախվում են տնտեսական լուրջ ճնշման, հիմնականում՝ հարկերի եւ տուգանքների:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am