Ի՞նչ առաքելությամբ է Սամվել Կարապետյանը Հայաստան եկել
Մոսկվայաբնակ գործարար, «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայաստանում է։ Սովորաբար Կարապետյանի այցերը հիշարժան են դառնում։ Նախորդ այցերից մեկը նշանավորվեց Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հակամարտության օրերին Սամվել Կարապետյանի ստանձնած «հաշտարարի» առաքելությամբ, մեկ ուրիշը՝ ՀԷՑ-ի վաճառքի: Հետաքրքիր է, թե հիմա ինչ առաքելությամբ է Կարապետյանը Հայաստան ժամանել։ Հիշեցնենք, որ օրերս «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 500 000 դոլար է նվիրաբերել Արցախին և 2000-ական դոլար՝ ապրիլյան պատերազմում զոհված յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի:
